• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 04:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց11:03, 02 Հուլիս 2013

Ալեքսան Քյոշքերյան. «Որպես սոցիալիստներ` մեզ համար առաջնային են մարդկու իրավունքները»

Ալեքսան Քյոշքերյան. «Որպես սոցիալիստներ` մեզ համար առաջնային են մարդկու իրավունքները»

Թուրքական «Սի Էն Էն թուրք» լրատվականի թղթակիցը հարցազրույց է անցկացրել Լիբանանի «Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության» նախագահ Ալեքսան Քյոշքերյանի հետ: Հարցազրույցի ժամանակ Քյոշքերյանը խոսել է Հայոց ցեղասպանության, փոխհատուցման, հնչակյան կուսակցության պատմության, ինչպես նաև Սիրիայի դեպքերի պատճառով դժվար կացության մեջ հայտնված սիրիահայության դրության մասին:

Սիրիահայերի վերաբերյալ հատվածը ներկայացվում է ստորև.

-Ճգնաժամային իրավիճակում է նաև Սիրիան: Լիբանանը Հայաստանից հետո 2-րդ երկիրն է, որտեղ ապաստան են գտնում սիրիահայերը: Այս պատերազմին Հնչակյան կուսակցությունը ինչպե՞ս է վերաբերում:

-Մենք կողմ ենք, որ սիրիական հարցը խաղաղ ճանապարհով լուծում ստանա: Զենքով որևէ խնդիր չի լուծվի: Ի վերջո, խնդիրը հարթվելու է և նոր շրջան է սկսվելու: Մենք կողմ կլինենք յուրաքանչյուր որոշման, որը կցանկանա Սիրիայի ժողովուրդը:

-Ինչպիսի՞ աշխատանքներ եք տանում Լիբանան ներգաղթող ձեր հայրենակիցների հետ:

-Լիբանանի հայկական եկեղեցին, միությունները և կուսակցություններն օգնում են սիրիացի մեր ազգակիցներին: Հայաստանում մեր կուսակցության կողմից բացված դպրոցում 300-ից ավելի սիրիահայ երեխաներ ուսում  են ստանում, որպեսզի ուսումնական տարվանից հետ չընկնեն: Ուսումը համապատասխանում է սիրիական ուսումնական ծրագրին և կատարվում է անվճար հիմունքներով: Նույնը  կիրառվում է Լիբանանում մեր կուսակցությանը պատկանող դպրոցներում:

-Դուք օգնության ձեռք միայն հայերին ե՞ք մեկնում: Ի վերջո, Հնչակյան կուսակցությունը  հիմնվել  է սոցիալիստական գաղափարների վրա:

- Մենք օգնություն ցուցաբերելիս խտրականություն չենք դնում: Սիրիայից ներգաղթած հայն էլ, ասորին էլ, արաբն էլ, քուրդն էլ նույնն են: Որպես սոցիալիստներ` մեզ համար առաջնային են մարդու իրավունքները:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից
14:21, 05 սեպ
Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը
Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է
Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}