• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 12:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց07:09, 20 Հունիս 2013

Միջազգային գիտաժողովում Արա Պապյանը բարձրացրել է հայերի հողային իրավունքների հարցը

Միջազգային գիտաժողովում Արա Պապյանը բարձրացրել է հայերի հողային իրավունքների հարցը

Հունիսի 5-8-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացել էր «Կովկասը կայսերական մայրամուտին. ազգայնականություն, էթնիկություն և ազգաստեղծում» գիտաժողով, որտեղ ելույթներով հանդես էին եկել Թուրքիայից, Ադրբեջանից, Հայաստանից,Վրաստանից և այլ երկրներից մեկնած բանախոսներ:

«Ermenihaber.am»-ը զրուցել է հիշյալ գիտաժողովին մասնակցած «Մոդուս Վիվենդի» կետրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի հետ` պարզելու արդյունքներն ու ակնկալիքները: Նշենք, որ «Կովկասը կայսերական մայրամուտին. ազգայնականություն, էթնիկություն և ազգաստեղծում» գիտաժողովին Արա Պապյանի մասնակցությունը հայկական կողմը ընդունեց ոչ միանշանակ` մատնանշելով, որ նման կերպ հայկական կողմը լեգիտմացնում է թուրքական ժխտողականությունը: Իսկ թուրքերը փորձում են այն շահարկել` նշելով, որ այդ կերպ հայերը ազատվում են Սփյուռքի ճնշումներց և գոյություն ունեցող տաբուներից: (Զաման, Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսու, 18. 06. 2013)

- Պրն Պապյան, Ձեր մեկնաբանությունը` այդ մասով: Ի՞նչպիսի քննարկում էր դա և ի°նչ ակնկալիքներ կարելի է ունենալ:

- Նախ ասեմ, որ ես որևէ մեկի կողմից չեմ ենթարկվել ճնշումների՝ մասնակցելու կամ չմասնակցելու առումով: Ես  ազատ մարդ եմ և ինքս եմ որոշում` ինչ անել, կամ չանել: Ես գտնում էի և գտնում եմ, որ ԱՄՆ Յութայի համալսարանի կողմից կազակերպված գիտաժողովը լավ առիթ է գրեթե հարյուր գիտնականի առջև բարձրաձայնելու մեր հողային իրավունքները, ինչը և արեցի: Կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր Հայոց պահանջատիրության հարցերը նեղացրել և իջեցրել են Հայոց ցեղասպանության ընդունման կամ մերժման մակարդակի, մեղմ ասած` լուրջ սխալ են անում: Վաղուց է հասունացել պահը, երբ Հայոց պահանջատիրության հարցը պետք է դուրս բերվի ցեղասպանության ճանաչման/մերժման ծուղակից:  Նրանք՝ հայեր, թուրքեր և օտարներ, ովքեր ընդունում են Հայոց ցեղասպանության փաստը, սակայն մերժում են մեր օրինական իրավունքերը՝ հատուցումների, այդ թվումն նաև տարածքայհին հատուցումների առումով, ինձ համար ավելի վտանգավոր են, քան ուղղակի մերժողները: Առաջինները հսկայական ազգային ջանք ու միջոց են վատնում թուքերի կողմից թելադրված օրակարգի վրա:

- Հայոց ցեղասպանության վերաբերյալ ի՞նչ հարցեր են քննարկվել: Արդյո°ք հայկական կողմի համար մյուս մասնակիցների հետ համեմատ ստեղծվել էին արտահայտվելու հավասար պայմաններ:

- Գիտաժողովը նվիրված չէր Հայոց ցեղասպանությանը,  ոչ էլ հայերին ընդհանրապես:  Հետևաբար 71 զեկույցից միայն մեկ զեկույցն էր վերաբերում Հայոց ցեղասպանությանը: Գիտաժողովն ընդհանուր թուրքագիտական-կովկասագիտական էր: Զեկույցների մեջ, ինչպես բոլոր գիտաժողովների ժամանակ, կային ինչպես բարձրարժեք, այնպես էլ ցածրարժեք ելույթներ: Հայկական կողմի համար արտահայտվելու որևէ խոչընդոտ չի եղել:  Ավելին, իմ ելույթից հետո ծավալվել են տևական և բուռն քննարկումներ: Քննարկումներին մասնակցել են ոչ միայն գիտնականներ, այլև Թիֆլիսում թուրքական դեսպանատան և Թուրքիայի արտգործանախարարության դիվանագետներ՝  հետազոտական և վերլուծական գլխավոր վարչության պետի տեղակալի մակարդակով:

- Ձեր ելույթում դուք ի°նչ խնդրի անդրադարձաք:

- Ես իմ ելույթում խոսեցի Հայաստանի Հանրապետության հողային իրավունքների մասին:  Կամ ինչպես գրել է Hurriyet Daily News-ը` «One scholar even demanded territory from what is today Turkey or, to him, what is Western Armenia»: Ես փաստաթղթերի և քարտեզների ցուցադրությամբ հիմնավորեցի, որ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռն առ այսօր ուժի մեջ է, հետևաբար չնայած Թուրքիան բռանազավթված է պահում Հայաստանի Հանրապետության տարածքի զգալի մասը, այdուհանդերձ տվյալ տարածքը de jure ՀՀ տարածք է:  Պետք է ասել, որ թեև որոշ փորձեր եղան հակադրվելու կամ հերքելու իմ տեսակետը, սակայն դրանք արդյունավետ չէին, քանի որ դժվար է հերքել մի բան, ինչն ամրագրված է միջազգային իրավունքի մեջ: Թերևս թուրքերն ակնակալում էին, որ ես պիտի հերթական անգամ մուրամ ճանաչում, այնինչ ես խոսեցի մեր իրավունքների,  արդար ու համարժեք հատուցումների մասին:  Կարծես վերջին հիսուն տարվա մեջ սա առաջին դեպքն էր, երբ միջազգային գիտաժողովում հիմնավորված բարձրացվեց հայոց պահաջատիրության հարցը:  Վերջում ես ցանկացողներին բաժանեցի Վիլսոնի Իրավարար վճռի ամբողջական հրատարակությունը՝ բնագրի լեզվով,  բոլոր հարակից քարտեզներով և առդիր հավելվածներով:

Հարցազրույցը վարեց Անահիտ Վեզիրյանը

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից
14:21, 05 սեպ
Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}