Քաղաքական12:54, 15 Մայիս 2013
Քըլըչդարօղլու. «Ահաբեկչության զոհերի պատասխանատուն Էրդողանն է»

Բրյուսելում գտնվող
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի` «Ժողովրդահանրապետական կուսակցության»
առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մասնակցել է Եվրոպայի խորհրդարանի սոցիալիստների ու
դեմոկրատների առաջադիմական դաշինքի ժողովին: Քըլըչդարօղլուն անդրադարձել է
նախօրեին Թուրքիայի վարչապետ Էրդողանի` իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին, թե
իբր ինքը սատարում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմը:
«Ես Ասադին չեմ
աջակցել: Նրա հետ հանգստյան օրեր չեմ անցկացրել, նրա «իմ եղբայր» չեմ ասել: Նրա
հետ ձեռքով չեմ բարևել, չեմ խոսել: Ո°վ է այդ ամենը արել, իհարկե Էրդողանը», -
ասել է ընդդիմադիր կուսակցապետը և հիշեցրել, որ առաջարկել էր Թուրքիայում
խաղաղության միջազգային կոնֆերանս կազմակերպել` հրավիրելով Սիրիայի իշխանական և
հակաիշխանական ուժերին, բայց մերժում էր ստացել Էրդողանից:
Մայիսի 11-ին Թուրքիայի
Ռեյհանլը շրջանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյուններին անդրադառնալով`
Քըլըչդարօղլուն ողբերգության գլխավոր մեղավոր է համարել վարչապետ Էրդողանին, քանի
որ վերջինս կատարվածը չի համարել հետախուզության թերացման, այլ կոորդինացիոն
աշխատանքների անլիարժեքության հետևանք:
«Բա դուք ինչի° համար
եք այդ պաշտոնին, բա ի°նչ է ձեր բանուգործը»,- Էրդողանին է հասցեագրել իր խոսքերը
Քըլըչդարօղլուն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |