Քաղաքական09:01, 14 Մայիս 2013
Էրդողանի` ԱՄՆ կատարելիք այցի առանձնահատկությունը

Թուրքիայի կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 16-ին մեկնելու է Միացյալ Նահանգներ: Թուրքակամ մամուլի բնորոշմամբ` կատարվելիք այցը կարևորություն ունի ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական տեսանկյունից:
Քննարկումների օրակարգում լինելու են ազատ առևտրի պայմանագրի և երկու երկրների
միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացման հարցեր: Այդ իսկ պատճառով Էրդողանն
իր գլխավորած պատվիրակության կազմում ներառել է նաև գործարար աշխարհի առաջատար
ներկայացուցիչների:
Տեղեկացվում է, որ Թուրքիայի վարչապետը Վաշինգտոնում հանդիպում է ունենալու Սպիտակ տան ղեկավարի` Բարաք Օբամայի հետ: Կողմերը քննարկելու են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային նշանակության մի շարք հարցեր:
Ուշագրավ մի առանձնահատկություն ունի Թուրքիայի վարչապետի այցն ԱՄՆ, որի վրա սևեռվել են թուրքական լրատվամիջոցները: Էրդողանին ամերիկյան օդանավակայանում և Սպիտակ տան մատույցներում դիմավորելու են զինքվորական շքահանդեսով: Սա հազվադեպ կիրառվող ընդունելության ձև է պետության ղեկավարներին հյուրընկալելիս: Այդպիսով Էրդողանը կլինի առաջին թուրք պետական այրը, որ նման պատվավոր ընդունելության կարժանանա ԱՄՆ իշխանությունների կողմից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |