• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Օգոստոս, 2025
Ուրբաթ 09:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:13, 06 Մայիս 2013

Քրդական կուսակցությունը պահանջում է անհապաղ քվեարկության դնել հայ-թուրքական արձանագրությունները

Քրդական կուսակցությունը պահանջում է անհապաղ քվեարկության դնել հայ-թուրքական արձանագրությունները

Թուրքիան շարունակում է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը կապել Լեռնային Ղարաբաղի հետ: Այս անգամ դա արել է Թուրքիայի Առևտրի նախարար Հայաթի Յազըջըն:

Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» պատգամավոր Մյուլիքյե  Բիրթանեն  գրավոր հարցում է ուղղել մեջլիսին` պահանջելով որպեսզի Թուրքիայի առևտրի նախարարը գրավոր կերպով պատասխանի:

Պատգամավորի և նախարարի  նամակները ներկայացվում  են ստորև:

Քուրդ պատգամավորի  հարցման մեջ մասնավորապես նշված է. «Կարսը Թուրքիայի միակ նահանգն է, որը փակ սահմաններ ունի: Արձանագրությունների ստորագրումից 4 տարի է անցել, սակայն դեռ որևէ առաջընթաց չկա: Երբ նայենք նահանգի սոցիալ-տնտեսական վիճակին, արձանագրությունները ժամ առաջ կյանքի կոչելը մեր առաջ է կանգնում որպես խիստ կարևոր անհրաժեշտություն: Այդ իսկ պատճառով  պետք է ապահովել արձանագրությունները ուժի մեջ մտցնող աշխատանքների  անհապաղ կատարումը և Աքյաքա մաքսային կետի վերագործարկումը:

Այս առումով`

1. Առկա  վիճակում Թուրքիա-Հայաստան առևտրի ծավալը որքա՞ն է: Թուրքիայի և Հայաստանի միջև առևտրի առկայության պայմաններում ինչո՞ւ է արևելյան սահմանը փակ: 

2. Ինչո՞ւ են այսչափ ուշացնում հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների վավերացումը: Արձանագրությունների  հաստատման համար Հայաստանի հետ պաշտոնական մակարդակով բանակցություններ ընթանու՞մ են:

3. Արձանագրությունների հաստատումը 2 երկրների միջև նոր բանակցությունների հե՞տ է կապված:

4. Աքյաքայի մաքսակետի վերագործարկմումն ի՞նչ պատճառների հետ է կապված: Հայաստանը ինչպե՞ս է վերաբերում այս հարցին: Խնդիրը արդյոք Թուրքիայի՞ց է բխում:

5. Թուրքիայի սահմանը չբացելու հարցում Ադրբեջանի կապը ո՞րն է: Արդյոք Ադրբեջանի կողմից սահմանային անցակետի բացման հարցում Թուրքիայի վրա ճնշում կա՞:

6. Հայաստանի և Թուրքիայի միջև արդյո՞ք առևտուր կա: Եթե այո, ապա ո՞րն է արևելյան սահմանը չբացելու պատճառը»:

Առևտրի նախարար  Հայաթի Յազըջըն ի պատասխան վերոնշյալ հարցման, հիշեցրել է, որ Թուրքիան Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկրներից մեկը է եղել: 

Յազըջըն, տեղեկացնելով, որ Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո Թուրքիայի և ԽՍՀՄ միջև գործող Կարս-Գյումրի (Աքքայա-Ախուրյան) սահմանային անցակետը վերածվեց Թուրքիա-Հայաստան սահմանակետի, սակայն այն ղարաբաղյան հակամարտության պատճառով 1993 թվականի ապրիլի 3-ից  փակվել է և ցամաքային ճանապարհով առևտրի  հնարավորությունը վերացվել է, նշել է.

«Թուրքիան մեծ կարևորություն է տալիս Հարավային Կովկասում խաղաղության և կայունության, տարածաշրջանում համագործակցության մշակույթի հաստատմանը: Հայաստանի հետ մեր հարաբերությունները կարգավորելու գործընթացն էլ սկսվել է այս ընկալմամբ:

Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը մաս է կազմում Հարավային Կովկասի մեր տեսլականին, ըստ որի, այնտեղ կտիրի համընդհանուր և երկարատև խաղաղության և համագործակցության մթոլորտը: 2009 հոկտեմբերի 10-ին Ցյուրխում կնքվեցին հայ-թուրքական արձանարությունները, որոնք յուրաքանչույր կողմի համար համատեղ ջանքերի և քաղաքական կամքի դրսևորման հաջողված արդյունք են:

Տարածաշրջանում խաղաղության, անվտանգության, կայունության հաստատման նպատակով կարգավորման գործընթացն առաջ տանելու մեր ցանկությունը և կամքը պահպանում ենք: Արձանագրությունները շարունակում են մնալ ԹԱՄԺ-ի (Թուրքիայի ազգային մեծ ժողով) օրակարգում:

Մեր երկիրը  աջակցում է յուրաքնչյուր նախաձեռնություն, որն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա իր ներդրումը կունենա ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման գործընթացում: Այդ իսկ պատճառով Ադրբեջանի հետ երկխոսությամբ առաջնորդվելու ջանք է պետք գործադրել:

Հարավային Կովկասում առկա ստատուս-քվոն խաղաղությամբ և կայունությամբ պետք է փոխարինել:   Տարածաշրջանում  ամբողջական կարգավորումն ապահովելու նպատակով  մեր նախաձեռնություններն ապագայում նույնպես կշարունակվեն»:

Յազըջըն տեղեկացրել է նաև,  որ Թուրքիայի և Հայաստանի միջև 2013 թվականի առաջին եռամսյակում արտաքին առևտրի ծավալը եղել 29 հազար 859 ԱՄՆ դոլլար:

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցի օրակարգում
17:00, 21 օգոս
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցի օրակարգում

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին
16:07, 21 օգոս
ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը
11:31, 21 օգոս
Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել
Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:

Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը
Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Ադրբեջանական «Socar»-ը նախատեսում է Թուրքիայում կատարել 7 մլրդ դոլարի ներդրում
Ադրբեջանական «Socar»-ը նախատեսում է Թուրքիայում կատարել 7 մլրդ դոլարի ներդրում

Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}