• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 12:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց12:48, 29 Ապրիլ 2013

Ֆրանսահայ գործչի հարցազրույցը թուրքական «Hurriyet» թերթին

Ֆրանսահայ գործչի հարցազրույցը թուրքական «Hurriyet» թերթին

Հայոց  ցեղասպանության 98-րդ տարելիցի հիշատակման արարողություններին մասնակցելու նպատակով ապրիլի 24-ին  Թուրքիա էր մեկնել Ֆրանսիայի հայ  համայնքի ազդեցիկ դեմքերից մեկը` Ալեքսի Գովջյանը: Նա վերջին անգամ Թուրքիայում եղել էր 2007 թվականին` մասնակցելու Հրանտ Դինքի հուղարկավորությանը: Նա  2005 թվականի Ֆրասնիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության նախագծի  «ճարտարապետներից  է և այդ պատճառով  Թուրքիայում համարվում է «persona non grata»: Այս տարի նա Ստամբուլի  Թաքսիմ հրապարակում մասնակցել է ցեղասապնության զոհերի հիշատակին նվիրված  արարողությանը: Այցի ընթացքում Ալեքսի Գովջյանը պատասխանել է թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթի հարցերին:

- Եթե ճանաչվի ցեղասպանությունը, ի°նչ եք կարծում դրան կհաջորդե°ն հողի և փոխհատուցման պահանջները: Տարիներ շարունակ Թուրքիային  մտահոգող  խնդիրը սա է եղել:

 - Իրականում փոխհատուցման և տարածքային պահանջները մեկ այլ բան են, իսկ ցեղասպանությունը ճանաչելը` մեկ ուրիշ: Ցեղասպանության ճանաչումը բարոյական խնդիր է: Օրինակ ինչպես Գերմանայի նախագահը հրեա ժողովրդից ներողություն խնդրեց: Այսօր Գյուլը կամ Էրդողանը, ինչու չէ երկուսը միասին, կարող են ասել, որ հայ ազգը ցեղասպանության է ենթարկվել: Մենք ցեղասպանության ճանաչումը չենք կապում փոխհատուցման խնդրի հետ: Բացի այդ, ներկայումս ԱՄՆ-ում, Գերմանիայում և Թուրքիայում փոխահուցման գործընթացներ են տեղի ունենում: Թուրքիայում եթե կադաստրային և փաստաթղթային արխիվներ ունեք, կարող եք այնտեղ դիմել: Իսկ հողային պահանջների ժամանակ  դա կլուծվի միջազգային  օրենքների շրջանակներում:  Մի խոսքով, սփյուռքում ոչ մեկ այդպիսի պահանջ չի ներկայացնի: Այն  տեխնիկական տեսակնյունից  կարող է անել միայն Հայաստանի  Հանրապետությունը: Այս պահին այդպիսի մտադրություն դեռ ոչ ոք չի արտահայտել:

- Բայց Թուրքիան Հայաստանի զինանշանի վրա Արարատ սարի պատկերումը  մեկանբանում է որպես հողային պահանջ, ին՞չ կասեք այդ մասին:

 - Թուրքիայի դրոշի վրա էլ պատկերված են լուսինն ու աստղը: Այդ դեպքում Թուրքիան ի՞նչ  է, պետք է լուսնի վերաբերյալ պահանջ ներկայացնի: Արարատ լեռը մեր պատմության ամենակարևոր  առանցնք է: Արարատը ոչ միայն մեր, այլև ողջ մարդկության պատմությանն է պատկանում:

 - ԱՄՆ նախագահ  Բարաք Օբաման  կրկին «ցեղասպանություն» եզրաբառը  չկիրառեց  իր խոսքում և փոխարենը «Մեծ եղեռն» ասաց:  Վերոնշյալ արտահայտություների մեջ  ըստ ձեզ ո՞րն է տարբերությունը:

 - Օբաման իր քաղաքականություն մուտք գործելու պահից ի վեր ցեղասպանություն բառն է ասել: Ցեղասպանությունը նկարագրող բոլոր հնարավոր բառեըը նա իր խոսքում ասել է: Բոլորն էլ գիտեն, որ նրա արտաբերած բառերը ցեղասպանության իմաստ  են պարունակում:

 - Թուրքիան  ինչպե՞ս  պետք է արտահայտվի,  որ դուք ներեք կամ հարցն իր լուծումը ստանա:

- Միայն պետք է ասի`  «այո, ցեղասպանություն է եղել»: Այս արտահայությունը բավական է, հետո մենք կներենք: Ներելու խնդիրը դուք սխալ մի հասկացեք: Մենք այսօրվա թուրք մարդուն չէ, որ պետք է ներենք, նրանց հետ մենք խնդիրներ չունենք: Մենք կներենք անցյալում կատարված դեպքերը: Մենք Թուրքիայի առանցքային ժամանակաշրջանից ենք խոսում, մեր խնդիրը «Միություն և առաջադիմություն» կուսակցության հետ է: Ոճրագործ առաջնորդների` Թալեաթի, Էնվերի և այլոց հետ է, հույս ունենք, որ մի օր Թուրքիայում իրենց անուները կրող հրապարակները, փողոցները, կառույցները կանվանափոխվեն:

 - Ֆրանսիայում ցեղասպանության մերժումը  քրեականացնող օրինագի  կրկին  օրակարգ բերելու ե՞ք:

- Այո, անշուշտ, այն կրկին օրակարգ ենք բերելու, բայց այժմ կա Սահմանադրական դատարանի խոչընդոտը: Սակայն, գիտեք, որ դա այդքան էլ կարևոր չէ: Ես կնախընտրեի Ֆրանսիայում վերոնշյալ  նախագծի փոխարեն տեսնել Թուրքայի այս հարցին ցուցաբերած մոտեցման փոփոխություն: Այդ նախագիծն ավելի շատ կուժեղացնի Հայոց ցեղասպանության  ժխտումը, եթե բոլորը ճանաչեն, ապա այն քրեականցնող օրենքների կարիքը այլևս չի լինի:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից
14:21, 05 սեպ
Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}