Տնտեսական11:16, 29 Ապրիլ 2013
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը դադարեցվել է

Թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկության համաձայն` դադարեցվել է
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը:
Տեղում շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով Կարս է մեկնել Թուրքիայի
ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) Արդահան շրջանի
պատգամավոր Էնսար Օղութի գլխավորած պատվիրակությունը: Կարսում պատգամավորին զեկուցել են այն մասին,
որ տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմի կողմից նախաձեռնված «Կանչի կենտրոն» ստորաբաժանման աշխատակիցների թիվը կրճատվել է
մինչև 20-ի, մինչդեռ հարյուրավոր մարդիկ են պետք արդյունավետ աշխատանքի համար:
Պատգամավորը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Կարսից արտագաղթը դադարեցնելու
համար շատ կարևոր է մարդկանց զբաղվածության խնդիրն ապահովելը:
Իսկ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության վերաբերյալ Էնսար Օղուն իրազեկվել է, որ շինաշխատանքները մի քանի ամիս է, ինչ դադարեցվել են:
«Կովկասի դարպասը հանդիսացող այդ երկաթուղու շինարարության դադարեցումը ցավալի է»,- նշել է թուրք պատգամավորը` Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պատկան մարմիններին կոչ անելով խնդրի լուծման համար մոտակա ժամանակները գագաթնաժողով հրավիրել և արագ ընթացքի մեջ դնել երկաթուղու շինարարությունը: Նա մտահոգություն է հայտնել, որ 2013 թվականին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շահագործման հանձնելու ծրագիրը ձախողվել է և փաստորեն արդեն կասկածելի է թվում, որ նույնիսկ 2014-2015 թվականներին դա հնարավոր կլինի իրականացնել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կարսում կազմակերպված «Սահմանակից նահանգների տնտեսական ֆորում»-ին ներկա է գտնվել նաև Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը։

Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարն արձագանքել է իրանական գազի ներկրման մասին մտահոգիչ խոսակցություններին։

Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում խաղաղության ու երկխոսության գործընթացը և տարածաշրջանին վերաբերող ընթացիկ զարգացումները։
Այդ մասին ՀՀ վարչապետը հատնել է Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում։
Հայաստանի վարչապետը Ստամբուլում կհանդիպի Թուրքիայի նախագահի հետ։
Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետը Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |