Քաղաքական09:25, 25 Ապրիլ 2013
Էգեմեն Բաղըշը մեղադրում է բոլորին, բացի Թուրքիայից

Թուրքիայի պետնախարար, ԵՄ անդամակցության
հարցերով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը հանդես է եկել հայկական սփյուռքին
քննադատող հայտարարություններով:
Ըստ թուրքական «Timeturk» լրատվականի` նա
մասնավորապես ասել է, թե սփյուռքը Հայաստանի ժողովրդի բերանը մեղր է դնում, սակայն
այդ մեղրը թունավոր է:
«Ցեղասպանության պնդումներն առևտրի են վերածվել: Իսկ
Թուրքիան չի կարող մաս կազմել այդ կեղտոտ առևտրին: Մեր հայ եղբայրներն էլ պետք է
գործիք չլինեն այս խաղի մեջ: Այս պահին հայերի ապրելու համար ամենից
հանգիստ երկիրը, ոչ Հայաստանն է, ոչ Ֆրանսիան է, ոչ էլ ԱՄՆ-ն, այլ Թուրքիան է:
Մենք ինչպես երեկ խիզախորեն Հայաստանին բարեկամության ձեռք մեկնեցինք, այնպես էլ
այդ ձեռքը այսօր կմեկնենք: Առանց այդ էլ Թուրքիայում ապրող մեր հայ քաղաքացիները
որևէ խնդիր չունեն: Խնդիրը դրսի
սադրանքներից է ծագում»,-ասել է նա:
Նշենք, որ հայկական սփյուռքին քարկոծելը և Հայաստանի ու սփյուռքի միջև սեպ խրելու
ջանքերը թուրքական քարոզչամեքենանայի որդեգրած ուղղություններից մեկն է: Իսկ
Թուրքիայում բնակվող հայերը բազմաթիվ խնդիրներից բացի ունեն նաև սեփական
անվատնգության լուջ խնդիր, որին տեղյակ լինելով հանդերձ` թուրք նախարարը
այնուամենայնիվ ստում է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |