Քաղաքական08:47, 23 Ապրիլ 2013
Թե ինչու Թուրքիան չի ընդունում Հայոց ցեղասպանությունը

Շվեցարիայի Լունդ համալսարանում դասախոսող պատմաբան, դոկտոր պրոֆեսոր Վահագն Ավետյանը հայտնի է իր «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը» գրքով, ինչպես նաև Հայոց ցեղասպանությանն առնչվող մի շարք հոդվածներով: Վերջինիս հետ թուրք լրագրող Մուրադ Քուսերին հարցազրույց է անցկացրել Հայոց ցեղասպանության և հայոց պահանջատիրության թեմայով:
Հնչեցված հարցերից ուշագրավ էր հատկապես այն, թե ինչու՞ Թուրքիան շարունակում է համառորեն հերքել ցեղասպանությունը: Ի պատասխան Վահագն Ավետյանը նշել է, որ Թուրքիան ունի Ցեղասպանության ճանաչումը մերժելու մի շարք պատճառներ: Եթե Թուրքիան ցեղասպանությունն ընդունի, ապա փոխհատուցման հարց կբարձրանա: Ըստ Ավետյանի` Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչմանը գլխավոր արգելքը հենց փոխհատուցման
խնդիրն է: Թուրքիան գիտակցում է, որ Ցեղասպանության ճանաչումով նորանոր
խնդիրներ են ի հայտ գալու: Դա դեռ պարզ երևում էր 1919-1920 թվականներին
իրականացված դատական նիստերից:
«Ցեղասպանության մերժումը Թուրքիայում սկսվում է այն պահից, երբ սկսում են գիտացկել, որ այդ քայլերով Թուրքիան ճանապարհ կհարթի նորանոր խնդիրների համար: Եվ այս մերժողականությունը շարունակվում է մինչ այսօր: Եթե Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը, ապա հնարավոր է, որ ծագեն սահմանային խնդիրների հետ կածված քննարկումներ»,- նշել է Ավետյանը:
Հայ պատմաբանը զուգահեռներ է անցկացրել նաև Ֆրանսիայի ու Թուրքիայի քաղաքակրթական մակարդակների միջև` օրինակ բերելու Ալժիրի հետ ունեցած ֆրանսիացիների խնդիրը:
«Ֆրանսիան էլ Ալժիրում է ոճիր իրականացրել: Դա ցեղասպանությո°ւն է, թե՞ ոչ, կարող է քննարկվել: Առավել ևս երկու-երեք շաբաթ առաջ Ֆրանիսան Ալժիրում կատարված դեպքերի համար ներողություն խնդրեց: Արևմուտքը նմանատիպ երևույթերի ընդունմանն առանձնակի վերաբերմունք է ցուցաբերում՝ գնահատելով այդ ամենը որպես պատվախնդրության հարց,- ընդգծու է Ավետյանը: - Ֆրանսիայի պարագայում այս ամենը շատ ավելի հեշտ էր: Ֆրանսիան կարող էր ներողություն չխնդրել, բայց առաջնորդվելով ֆրանսիացուն բնորոշ պատվախնդրությամբ, ի վերջո, ներողություն խնդրեց»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |