Քաղաքական10:55, 19 Ապրիլ 2013
Էրդողան. «Հենց լուծվի քրդական հարցը, ընդդիմադիր կուսակցություններն իրենք իրենց կսպառեն»

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» նախագահ, երկրի
վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդական հաշտեցման գործընթացին չսատարելու համար
քննադատել է խորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններին:
Ինչպես հայտնի է, թուրքական իշխանությունների ու «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր-առաջնորդ, Իմրալը կղզում ցմահ բանտարկյալ Աբդուլլահ Օջալանի միջև ընթանում են բանակցություններ քրդական հարցի կարգավորման նպատակով: Արդյունքում Օջալանը կոչ է արել քուրդ զինյալներին դադարեցնել զինված պայքարը և հեռանալ Թուրքիայից:
Վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ եթե օրը գա ու քրդական հարցը լուծվի, ապա ընդդիմադիր ճամբարի «Ժողովրդահանրապետական», «Ազգայնական շարժում» և «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությունները կսպառվեն քաղաքականության մեջ, քանի որ այլևս ասելիք ու անելիք չեն ունենա, որովհետև իրենց ամբողջ քաղաքական կուրսը կառուցում են քրդական ահաբեկության վրա:
«Նրանք քննադատում են քրդական հարցի կարգավորման գործընթացը: Նրանք մեռնելու և սպանելու, լացելու և լացել տալու կողմնակից են, մենք` ապրելու և ապրեցնելու, ժպտալու և ժպտալ տալու»,- ըստ թուրքական «Զաման» օրաթերթի` ասել է Էրդողանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |