Քաղաքական18:02, 17 Ապրիլ 2013
Թուրքիայի փոխվարչապետի փարիզյան հայտարարությունները

«Հաբեր Թուրք»
էլեկտրոնային թերթի վկայմամբ` Թուրքիայի
փոխվարչապետ Բյուլենթ Արընչն այս օրերին գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:
Այնտեղ անցկացրել է մի շարք հանդիպուներ: Պատասխանել է «Ֆրանս 24»
հեռուտաընկերության թղթակցի հարցերին: Լրագրող Գաութիեր Ռիբինսկին հարցեր է
հնչեցրել`կապված Թուրքիայում քրդական խնդրի լուծման, խաղաղության հաստատման,
Թուրքիայում կանանց իրավունքների պաշտպանության և Եվրամիությանն անդամակցելու հետ:
Փոխվարչապետը քուրդ գրոհայինների մասին մասնավորապես ասել է.
«Մենք արդեն ավելի
քան 10 տարի իշխանության ղեկին ենք, իսկ ահաբեկչությունը Թուրքիայում արմատներ է
գցել դեռ 35 տարի առաջ: Եվ հիմա, երբ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և
տնտեսությունը գտվնում են բավականին բարվոք վիճակում, իսկ ահաբեկչական
կազմակերպությունն իր լավագույն ժամանակները չի ապրում, ապա խաղաղության հաստաման
գործընթացի հետ կապված սպասում ենք, որ առաջիկա 4 ամիսների ընթացքում կարևոր
արդյունքներ կլինեն»:
Նա հիշեցրել է,
որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի քաղաքացիներին հորդորում է
ամենաքիչը 3 երեխա ունենալ` բնական աճն ավելացնելու նպատակով: Իսկ ահա Եվրոպան
հիմա համարվում է ծերացող ազգ: Եվ իրենք գտնում են, որ Եվրոպայում հասարակությունը
երիտասարդության կարիք կզգա:
Թուրքիայում
կանանց իրավունքների առնչությամբ Արընչը նշել է, որ ընտրություններին իրենց ամենամեծ
աջակցությունը ցուցաբերել են հենց կանայք, իսկ 2010 թվականի հանրաքվեյով կատարած
փոփոխությունները կանանց համար դրական փոփոխություններ
են ապահովել:
Եվրաանդամակցության
վերաբերյալ փոխվարչապետը մեկ անգամ ևս հաստատել է, որ այն շարունակում է մնալ
թուրքական արտաքին քաղաքականության օրակարգում` որպես հիմնական նպատակներից մեկը:
«Մենք ձեզ հետ միասինք ենք ուզում լինել»,- ասել է Բյուլենթ Արընչը` հավելելով, որ Ֆրանսիայի և Գերմանիայի գլխավորությամբ մի քանի երկրներ դեմ են Թուրքիայի անդամակցությանը: Նա նաև նշել է, որ նախկինում Եվրամիության ընդլայմանը դեմ հանդես եկած մի շարք երկրներ հիմա արդեն իրենց կարծիքը փոխել են և ցանկանում են Թուրքիային տեսնել իրնեց շարքերում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |