Քաղաքական07:39, 12 Ապրիլ 2013
Թուրքերը քրդերի հարցում մտադիր են դիմել Մանդելայի օգնությանը

Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ` քրդական
խնդրի լուծմանը նպաստելու համար ձևավորված մտավորականների հանձնախումբն արդեն
անցել է գործի երկրի 7 շրջաններում: Դրան զուգահեռ խնդիր է դրվել օգտվել նմանատիպ
ճանապարհ անցած երկրների փորձից: Հետաքրքրության և ուշադրության կենտրոնում է հայտնվել
մասնավորապես Հարավաֆրիկյան Հանրապետությունը:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) պատգամավորներից ու լրագրողներից կազմված մի պատվիրակություն պատրաստվում է մեկնել Հարավաֆրիկյան Հանրապետություն` հանդիպելու 95-ամյա Նելսոն Մանդելայի հետ: Նպատակը Մանդելայի փորձից օգտվելն է քրդական խնդրի լուծման գործում: Տարվում են նախապատրաստական աշխատանքներ: Պատվիրակությունը կմեկնի մայիսին:
Նախնական տեղեկությունների համաձայն` պատվիրակության կազմում ընդգրկված են 3 ԱԶԿ-ական պատգամավոր և 3 հայտնի լրագրող (Հասան Ջեմալ, Ալի Բայրամօղլու, Ջենգիզ Չանդար): Պատվիրակությունը ծրագրել է հանդիպել Նելսոն Մանդելայի հետ:
Նշենք, որ Մանդելան պայքարել է ռասսայական խտրականության դեմ և 27 տարի բանտում
անցկացնելուց հետո ընտրվել երկրի նախագահ: Մանդելան պատմության մեջ մտել է որպես
առաջին սևամորթ նախագահ: Արժանացել է նոբելյան մրցանակի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |