Քաղաքական09:32, 09 Ապրիլ 2013
Թուրք պատգամավոր. «Թուրքիայի և Հայաստանի միջև խնդիրների լուծման բանալի երկիրը Ռուսաստանն է»

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ,
պատգամավոր Ռըֆաթ Սաիթը RS FM ռադիոյին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանի
և Թուրքիայի միջև առկա խնդրի լուծման հարցում Ռուսաստանը կարող է բանալի երկիր
հանդիսանալ:
«Մենք հայերի հետ խնդիր ունենք: Հայերը շարունակ առաջ են բերում Հայոց ցեղասպանության
հարցը: Իհարկե, այս հարցում Հայաստանի
թիկունքում կանգնած ուժը Ռուսաստանն է, և դա բոլորը գիտեն: Իրականում, Թուրքիայի և
Հայաստանի միջև խնդիրների լուծման բանալի
երկիրը Ռուսաստանն է: Անցած ժողովի ժամանակ
մենք այս հարցը օրակարգ բերեցինք: Քանի որ այս լարվածությունը ոչ մի երկրին օգուտ
չի տա: Եթե այստեղ կարողանանք Ռուսաստանին համոզել, այս հարցում կարողանանք
պայամանվորվածության հասնել, ի հայտ կգա խնդրի հնարավոր լուծման գաղափարը»:
Ըստ
թուրք պատգամավորի` հարցի լուծման ամենակարևոր առանձնահատկությունը էներգետիկ
կապերն են: «Բանական գազը Եվրոպա է
արտահանվում Թուրքիայով, ինչպես նաև ցամաքային կապը: Այստեղ Ռուսաստանը մի շարք
շահեր ունի, քանի որ Հայաստանում շատ են ռուսական ներդրումները: Մենք էլ այս
ուղղությամբ Ռուսաստանի, ռուս գործարարների տնտեսական շահերը հաշվի առնելով`
ռուսներին հետևյալը պիտի ասենք. Հայաստանի հետ մեր համագործակցությունը ձեզ համար
էլ շահավետ կլինի, քանի որ այստեղ տնտեսական
շահերը, ռազմավարական պայմանագրերը, բնական գազի գազատարները Թուրքիայով են
անցնում: Այս ամենը ձեր գործին էլ օգտակար կլինի: Արդեն այս լարվածությունը մի
կողմ թողնենք, նստենք զբոսաշրջության, մշակութային համագործակցության, առևտրի
հարցեր քննարկենք: Թող առևտրից երկու կողմն էլ օգտվի: Եվ այս ամենը պետք է
հասկացնենք նրանց: Անհրաժեշտ է համատեղ քննարկել փոխադարձ շահերի, ավելի շատ
ժողոներ անցկացնել», -նշել է Ռըֆաթ Սաիթը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |