Քաղաքական12:58, 08 Ապրիլ 2013
Էրդողանը քարոզում է հօգուտ նախագահական համակարգի ընդունման

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ
Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել
արդյունաբերողների և գործարարների միության գործադիր խորհրդի լիագումար
նիստի ժամանակ: Ի թիվ այլ հարցերի` խոսել է նաև երկրի կառավարման նախագահական
համակարգի առավելությունների մասին:
«Եթե քաղաքական գործիչը,
վարչապետը, նախարարը, պատգամավորը, բյուրոկրատը վախենա, երկիրը չի կարող զարգանալ:
Այդ պատառով բյուրոկրատական օլիգարխիան
շատ վտանգանվոր է, քանի որ բյուրկորտաները վախկոտ են: Նախագահական համակարգը շատ
հանգիստ կկոտրի բյուրոկրատական օլիգարխայի
մեջքը»,- վարչապետի խոսքերն է մեջբերում թուրքական «Հաբերաքթուել» լրատվական
կայքը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի
սահամանադրական բարեփոխումներ փաթեթում ներառված է նաև կառավարման համակարգի
հարցը: Էրդողանի գլխավորած «Արդարացում և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) աջակցում
է նախագահական համակարգին անցնելուն (այժմյան Թուրքիայում նախագահը պաշտոնը
խորհրդանշական է և մեծ հաշվով երկրի ղեկավարումը կենտրոնացված է վարչապետի
ձեռքում):
Տեղեկացնենք, որ Էրդողանը, ըստ «ԱԶԿ»-ի կանոնադրության, հաջորդ
շրջանում արդեն չի կարող վերընտվել վարչապետի պաշտոնում, և ամենայն
հավանակնությամբ, Էրդողանը հաջորդ անգամ կառաջադրվի նախագահի պաշտոնում: Եվ
ներկաումս ունեցած իշխանությունը կկարողանա ձեռքում պահել միայն նախագահական
համակարգի ընդունման պարագայում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |