Քաղաքական08:30, 29 Մարտ 2013
Դավութօղլու. «Եթե ապացուցեն, հրաժարական կտամ»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն թուրքական
հեռուստաեթերից խոսել է թուրք-իսրայելական հարաբերությունների մասին: Նախարարն
ընդգծել է, որ «Մավի Մարմարա» նավատորմում Թուրքիայի քաղաքացիների սպանության
կապակցությամբ Իսրայելի վարչապետի պաշտոնապես ներողություն խնդրելը, մեկ օրվա գործ
չէր: Վերջին երկու շաբաթում այդ ուղղությամբ առավել ակտիվ գործընթաց է ծավալվել:
«Դա եղել է համառ ու հետևողական քաղաքականության արդյունք: Իսրայելի վրա բավական լուրջ դիվանագիտական ճնշում է գործադրվել»:
Անդրադառնալով ընդդիմության տարածած այն խոսակցություններին, թե Կատարի հետ թուրքական իշխանությունները մի քանի գաղտնի պայմանագրեր են ստորագրել, Դավութօղլուն պնդել է, որ դրանք ստահոդ տեղեկություններ են: Վստահեցրել է, որ եթե ընդդիմադիրներն ապացուցեն, որ նման բան եղել է, ապա ինքը նույն րոպեին հրաժարականի դիմում կներկայացնի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |