Քաղաքական08:29, 24 Հուլիս 2012
Քըլըչդարօղլու. Էրդողանը նախագահ չի դառնա

«Ես չեմ հավատում, որ Թայիփ Էրդողանը կդառնա երկրի նախագահ: Եթե ավելի անկեղծ, ապա ասեմ, որ հասարակության բոլոր շերտերին իր հովանու ներքո առնող, ոչ մեկին չօտարող, սրտի մեջ քեն չունեցող մարդը միայն կարող է դառնալ հանրապետության նախագահ: Էրդողանն ինքն իրեն պատրանքային ուրախության մեջ է գցել, ասելով թե նախագահ է դառնալու: Անգամ դրանով է նա ցույց տալիս իր անհարգալից վերաբերմունքը ժողովրդավարության նկատմամբ»,- կարծիք է հայտնել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի` «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ - CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն` հարցազրույց տալով թուրքական «Թարաֆ» (Taraf) թերթին:
Քըլըչդարօղլուն լրագրողին ասել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններին: Նշենք, որ Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվում էին 7-ամյա պարբերականությամբ: 2007-ին ընտրված ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնավարելու է մինչև 2014թ., որից հետո, սակայն, ըստ սահմանադրական բարեփոխումների, այդ երկրում նախագահն ընտրվելու է 5 տարի ժամկետով և երկու անգամ ընտրվելու իրավունքով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։

Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |