Քաղաքական09:08, 06 Հուլիս 2012
Դավութօղլու-Ֆաբիուս. Ցեղասպանության բանաձև

Կայացել է Ֆրանսիայի և Թուրքիայի արտգործնախարարներ Լաուրյեն Ֆաբիուսի և Ահմեթ
Դավութօղլուի հանդիպումը Փարիզում: Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել
համատեղ մամուլի ասուլիսով:
Ըստ «CNNTurk» լրատվականի` Ֆաբիուսը կարևորել է Թուրքիայի տարածաշրջանային դերը և հայտնել Ֆրանսիայի վճռականությունը Անկարայի եվրաանդամակցության գործընթացn առաջ մղելու հարցում:
Դավութօղլուն էլ լրագրողներին ասել է, որ իրենց նպատակը ֆրանս-թուրքական հարաբերությունների համար նոր բարիդրացիական շրջան սկսելն է: Նրա գնահատմամբ` հանդիպումն անցել է բարեկամական և բովանդակալից մթնոլորտում:
«Թեև մեր դիրքորոշումների մեջ առկա են որոշակի տարբերություններ, բայց այդ ամենը վերացնելու համար որոշել ենք առաջնորդվել մի ընդհանուր տեսլականով»,- ասել է Ահմեթ Դավութօղլուն: Վերջինս նաև տեղեկացրել է, որ Անկարան չեղյալ է հայտարարել բոլոր այն պատժամիջոցները, որոնք կիրառվում էին Փարիզի դեմ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման պատճառով:
Հայկական օրինագիծը մշակելու և նորից խորհրդարան ներկայացնելու վերաբերյալ Ֆաբիուսն ընդգծել է, որ դա Ֆրանսիայի քաղաքական գործիչների համար շատ զգայուն թեմա է: «Ինչպես գիտեք, Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց ոչ վաղ անցյալում սենատի կողմից ընդունված այդ օրինագիծը: Եթե մենք շարժվենք նույն ճանապարհով, ապա նորից կմերժվենք Սահմանադրական դատարանի կողմից: Անհնար է, որ մենք գնանք նույն ճանապարհով», -ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։

Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |