Քաղաքական13:04, 17 Ապրիլ 2012
Գյուլը` Հոլանդիայում, հակաթուրքական տրամադրություններ

Ինչպես
և ծրագրված էր, ապրիլի 17-ին մեկնարկել
է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եռօրյա պաշտոնական այցը Հոլանդիա: Այցի
տոնական առիթը թուրք-հոլանդական հարաբերությունների 400-ամյակն է: Մայրաքաղաք
Ամստերդամում Գյուլին ընդունել է թագուհի Բեատրիսը: Այնուհետև Գյուլը հանդիպել է
Հոլանդիայի վարչապետ Մարք Ռութի և պաշտոնատար այլ անձանց հետ:
«Firatnews» լրատվական գործակալության տեղեկացմամբ` Հոլանդիայում բնակվող թուրքերը առաձնապես մեծ հետաքրքրություն չեն ցուցաբերել Թուրքիայի նախագահի այցի նկատմամբ, և ազգությամբ շատ քիչ թվով թուրքեր են ներկա եղել Դամ հրապարակո կազմակերպված ընդունելության արարողությանը:
Նշվում է, որ նախագահ Գյուլի այցը ոստիկանության և անվտանգության ուժերի ձեռնարկած միջոցների ներքո է մեկնարկել: Օրինակ` ոստիկանները չեն թույլատրել Հոլանդիայի խորհրդարանի շենքի դիմաց բողոքի հանրահավաք կազմակերպել ընդդեմ Գյուլի այցի: Մինչդեռ նախօրեին «Հոլանդիայում հայկական կազմակերպությունների դաշինքը»` FAON, «Հոլանդիայում քրդական միությունների ֆեդերացիան»` FED-KOM, «Ժողովրդավարության ասորական կազմակերպությունը»` ADO) և «Հոլանդիայի թուրք բանվորների դաշնությունը» տարածել էին հաղորդագրություն` հետևյալ վերնագրով «400 տարվա մշակութային ժառանգության ոչնչացում, ցեղասպանություն և կոտորած» և կոչ արել մասնակցել Գյուլին հասցեագրված բողոքի հանրահավաքին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։

Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |