Իրավական12:14, 30 Օգոստոս 2017
ԱՄՆ-ում Էրդողանի՝ հետախուզման մեջ գտնվող թիկնապահներին սպառնում է 15 տարվա ազատազրկում
Օգոստոսի 29-ին ԱՄՆ-ում մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարաների վրա հարձակման միջադեպի գործով դատը:
Ըստ «Demokrathaber» լրատվական կայքի՝ բախմանը մասնակից 19 հոգին (որից 15-ը Էրդողանի թիկնապահներն են) մեղադրվում են ատելության հողի վրա բռնություն գործադրելու, ինչպես նաև զենքի կիրառմամբ հաձակման փորձ իրականացնելու մեջ:
Ըստ ամերիկյան օրենքների՝ ներկայացված մեղադրանքով վերոնշյալ անձանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:
Աղբյուրը հայտնում է, որ որոշ մեղադրայլների նկատմամբ կան լրացուցիչ մեղադրանքներ ևս:
Թուրքիայի նախագահի 12 թիկնապահների նկատմամբ կալանավորման որոշումը կայացվել էր դեռևս հունիսին: Նույն ամսին Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնի ոստիկանությունը հետախուզում էր հայտարարել թիկնապահների նկատմամբ:Մեկնարկած դատական գործի շրջանակներում դատախազությունը մեղադրանք է առաջադրել ևս 3 թիկնապահի և 4 ազգությամբ թուրք քաղաքացիների նկատմամբ, որոնցից 2-ը ԱՄՆ-ի քաղաքացիներ են, 2-ը՝ Կանադայի:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝ բողոքելով Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Էդ Ռոյսը պահանջել է պատասխանատվության ենթարկել բախումը հրահրած Թուրքիայի նախագահի թիկնապահներին: Սենատոր Ջոն Մըքքեյնը պահանջել է արտաքսել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ) հրապարակել է սպանված լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների վերաբերյալ 33-րդ զեկույցը։
Գեզի այգու բողոքի ցույցերի մասնակցության և դրա ֆինանսավորման մեջ մեղադրվող հայտնի հասարակական գործչի փաստաբանի բողոքարկման հիման վրա գործը կրկին մտնելու է դատարան:
Ցածր գնահատականի պատճառով հարձակման ենթարկված դասախոսը ստացել է թեթև մարմնական վնասվածք՝ գլխի հատվածում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Մայիսի 15-ի գիշերը Թուրքիայի նախագահը շտապ նախագահական նստավայր է կանչել MİT ղեկավար Իբրահիմ Քալընին և Արդարադատության նախարար Յըլմազ Թունչին:
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Միթաթ Չելիքփալան կարծիք է հայտնել թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթին:
Էրդողանը պարտվել է Սերբիայում, որտեղ հաղթել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավաքելով՝ 80% ձայն։
Ալի Յերլիքայան սոցցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է վերջին օրերին Թուրքիայում հասունացող տրամադրություններին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |