Միջազգային09:13, 25 Հուլիս 2017
Հակաթուրքական գովազդ Դյուսելդորֆի օդանավակայանում

Գերմանական «T-Mobile» բջջային օպերատորը Դյուսելդորֆի օդանավակայանում հակաթուրքական գովազդներ է տեղադրել: Թուրքական «Ensonhaber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ընկերության գովազդներում մասնավորապես ասված է.
«Դուք դեռ ցանկանու՞մ եք հանգստանալ Թուրքիայում: «T-Mobile»-ի 100.000 օգտատերերը չեն ուզում»:
Գերմանական ընկերության այս գովազդը բուռն արձագանք է գտել թուրքական մամուլում:
Միևնույն ժամանակ, գերմանական «FTI» գրուպի գլխավոր տնօրեն Ռալֆ Շիլլերը հայտարարել, թե Թուրքիայի հետ հարաբերություններում որևէ ճգնաժամ չկա: «Թուրքական տուրերի վաճառքի անկում չի գրանցվել: Հաճախորդների շրջանում որևէ մտահոգություն չկա», - նշել է Շիլլերը:
Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ այս տարի նույնիսկ թուրքական տուրերի ամրագրումների թվի կտրուկ աճ է արձանագրվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիային «BRICS»-ում տրվել է «գործընկեր երկրի» կարգավիճակ։

Նախօրեին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր արել Թուրքիայում ընթացող դատական պրոցեսների վերաբերյալ։

Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։
«Արդյո՞ք վերանայվելու Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու որոշումը՝ հաշվի առնելով կառույցի կրոնական և հատուկ ինքնությունը»։
Թուրքիային «BRICS»-ում տրվել է «գործընկեր երկրի» կարգավիճակ։
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:
Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |