Հասարակական09:07, 29 Ապրիլ 2017
Թուրքիան արգելափակել է Wikipedia-ն

Թուրքիայում ապրիլի 29-ի վաղ առավոտից արգելափակվել է աշխարհում ամենահայտնի ինտերնետային ազատ հանրագիտարանի՝ Wikipedia-ի մուքը: Թուրքական «Hurriyet» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ արգելափակման վերաբերյալ հարցմանն ի պատասխան «E-Devlet» պետական պորտալից հայտնել են, որ այս պահի դրությամբ դատարանի որոշմամբ սահմանված արգելափակում չկա:
Այնուհետև հարցում է արվել Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության խորհրդին (BTK), որտեղից էլ պարզաբանում են տվել, որ հիմք ունենալով իրենց կանոնադրությունը, տեխնիկական և իրավական նկատառումներով կիրառել են վարչական միջոցներ:
«Փաստորեն առանց դատարանի որոշման BTK-ն կիրառում է վարչական միջոցներ»,- եզրակացնում է «Hurriyet»-ը:
Ըստ նույն աղբյուրի՝ հայտնի է դարձել, որ տևական ժամանակ թուրքական կողմը գրագրության մեջ է եղել Wikipedia-ի հետ և առարկություններ հայտնել մի շարք հոդվածների բովանդակության վերաբերյալ: Մասնավորապես դժգոհություն է եղել այն մասով, որ Թուրքիան ներկայացվել է որպես ահաբեկչությանը աջակցող և ահաբեկիչների հետ համագործակցող երկիր: Բայց Wikipedia-ն ոչ միայն չի հետևել Թուրքիայի նախազգուշացումներին և չի հեռացրել վերոնշյալ բնույթի նյութերը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո Wikipedia-ի օգտատերերը նախագահ Էրդողանի անվան տակ փոփոխություն էին կատարել և գրել «բռնապետ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։
«Արդյո՞ք վերանայվելու Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու որոշումը՝ հաշվի առնելով կառույցի կրոնական և հատուկ ինքնությունը»։
Թուրքիային «BRICS»-ում տրվել է «գործընկեր երկրի» կարգավիճակ։
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:
Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |