Իրավական08:36, 24 Ապրիլ 2017
Թուրքիայում ձերբակալված իտալացի լրագրողին արտաքսել են երկրից
Ապրիլի 9-ին Թուրքիայի Հաթայ (Ալեքսանդրետ) նահանգում ձերբակալված իտալացի լրագրող Գաբրիել Դել Գրանդեն ազատ է արձակվել: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` այդ մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն իտալական «Rai News» հեռուստաալիքի հետ զրույցում:
Աղբյուրը նշում է, որ լրագրողն ապրիլի 24-ին Թուրքիայից արտաքսվել է Իտալիա:
«Գաբրիելե Դել Գրանդեն ազատ է արձակված, նրա հետ խոսել եմ: Նա Իտալիա է վերադառնում: Երջանկություն զգացի, երբ այդ մասին հայտնեցի նրա ընտանիքին: Մենք նրան սպասում ենք: Այս որոշման մասին այս գիշեր ինձ տեղեկացրեց գործընկերս` Մևլութ Չավուշօղլուն»,-ասել է Ալֆանոն:
Արտգործնախարարն ասել է, որ լրագրողին ազատ արձակելու նպատակով իրենք օգտագործել են իրենց ունեցած դիվանագիտական կապերը: Նաև շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել լրագրողի ազատ արձակման գործում:
Իտալացի լրագրողը Թուրքիա էր մեկնել` Սիրիայի քաղաքացիական պատերազմի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծագման մասին իր նոր գրքի համար որոշ նյութեր պատրաստելու նպատակով:
Ավելի վաղ Գաբրիել դել Գրանդեն մի քանի անգամ եղել էր Թուրքիայում նույն գրքի հետ կապված աշխատանքների շրջանակներում: Նա հայտնի է նաև Միջերկրական ծովով գաղթականների հոսքի թեմայով իր ուսումնասիրություններով, որոնք տարիներ շարունակ հրապարակվել են Գրանդեի «Fortress Europe» խորագրով բլոգում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ցածր գնահատականի պատճառով հարձակման ենթարկված դասախոսը ստացել է թեթև մարմնական վնասվածք՝ գլխի հատվածում:
Ձերբակալված աղջիկը նշել է, որ իր արձագանքը սխալ է հասկացվել և ինքը չի հայհոյել։
Թուրքական ԱԹՍ-ներով իրականացված հարձակման ընթացքում սպանվել է 23 մարդ, որից 14-ը երեխա, 5-ը կին և 4-ը տղամարդ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Միջազգային մամուլի ուշադրության կենտորնում է հայտնվել Թուրքիայի նախագահի՝ «ՀԱՄԱՍ»-ին պաշտպանող հերթական հայտարարությունը։
ԱՇԿ-ի նախագահ. «Եթե սրան ասում են արդիականություն, մենք էլ ասում ենք՝ թող որ խորտակվի այդպիսի արդիականության ընկալումը»:
Լիոնում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի ցուցամատով անհասկանալի ժեստը քննադատության է արժանացրել իշխող ԱԶԿ-ական պատգամավորը:
Այս մասին հայտնում է իսրայելական «iShip Forwarding» բեռնափոխադրող ընկերությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |