• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Հունիս, 2025
Կիրակի 19:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն17:08, 24 Ապրիլ 2017

Թուրքիայի «Մարդու իրավունքների միություն». ՎԵՐՋ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐՔՄԱՆԸ

Թուրքիայի «Մարդու իրավունքների միություն». ՎԵՐՋ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐՔՄԱՆԸ

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի «Մարդու իրավունքների միությունը» (ՄԻՄ-İHD) հանդես է եկել գրավոր հայտարարությամբ:

Թուրքական «Karınca» թերթի կայքի տեղեկացմամբ՝ հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Համաձայն Ստամբուլի Հայոց պատրիարքարանի տվյալների՝ առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունում շուրջ 2 մլն հայ էր բնակվում: Արևմուտքից մինչև արևելք, հյուսիսից հարավ, այսինքն՝ Փոքր Ասիայի ամեն մի անկյունում՝  ամբողջ 2.925 հայկական բնակավայր կար՝ քաղաքներ, գյուղեր, ավաններ: Այդ բնակավայրերում բնակվող հայ համայնքը ուներ 1.996 դպրոց, 173.000 աշակերտ, 2.538 եկեղեցի ու վանական համալիր:

1915թ. սկսված Ցեղասպանության ընթացքում և դրանից հետո, իսկ այնուհետև՝ հանրապետական գործիչների վարած քաղաքականության արդյունքում այդ բնակավայրերից ոչ մեկը կանգուն չմնաց: Իսկ կանգուն մնացածներն էլ արդեն հայկական բնակավայրեր չեն: Ենթադրաբար շուրջ 60.000 հոգուց բաղկացած ներկայիս հայ համայնքը կենտրոնացված է հիմնականում երեք խոշոր քաղաքներում, իսկ ամենաշատը՝ Ստամբուլում:

Պետությունը չսահմանափակվեց հայերին վերացնելով: Ոչնչացվեցին նաև հայերի թողած հետքերը: Այսօր նախկին հայաբնակ վայրերում նրանց հետքերը չեք կարող գտնել: Եկեղեցիները ենթարկվել են ոչ միայն բնության տարերքների կործանիչ ազդեցությանը, այլև ռմբակոծվել, պայթեցվել են: Անատոլիայում եղած դպրոցներից ոչ մեկն այլևս գոյություն չունի:

Ցեղասպանության ընթացքում միայն մարդիկ չեն համատարած ոչնչացվել, նրանց դպրոցները, եկեղեցիները, գերեզմանոցները, վանական համալիրները, աշխատավայրերն ու բոլոր հասարակական կառույցներն են ոչնչացվել:

Ցեղասպանությունը միայն սոսկալի կոտորածներից, դիերով լցված գետերից, մասնատված մարդկային մարմիններով լի ձորերի տեսարաններից չի բաղկացած: Ցեղասպանությունը մահվանը նախապատվություն տալն է, դա այն է, երբ մահը միայն փրկություն է, դա մի սարսափելի աքսոր է, որի ընթացքում մարդը դադարում է մարդ լինելուց: Եվ այդ ճանապարհին՝ հարձակումներ, սով, հիվանդություններ ու բռնաբարություններ: Դա սերնդեսերունդ փոխանցվող խոր ու անբուժելի ցավ է, աննկարագրելի ու աններելի մի ողբերգություն»:

Կազմակերպությունն իր հայտարարության մեջ հիշեցնում է նաև, որ Ցեղասպանության ընթացքում ոչ միայն ոչնչացվել են հայերն ու իրենց մշակույթը, այլև ոճրագործները յուրացրել են հայերի ողջ ունեցվածքը՝ կանխիկ գումարները, թանկարժեք իրերը, գույքը և անգամ՝ բանկային հաշիվները:

Ըստ ՄԻՄ-ի կատարած հաշվարկների՝ 1915թ. հայերից կողոպտված գույքի ընդհանուր արժեքը կազմում է  շուրջ 22 մլն ԱՄՆ դոլար: Բացի այդ, մեծ թվով քրիստոնյաներ այն ժամանակ ֆրանսիական և ամերիկյան ընկերություններում ունեցել են կյանքի ապահովագրություններ: Դրանց ընդհանուր արժողությունը, ըստ հաշվարկների, գերազանցել է 20 մլն ԱՄՆ դոլարը: Այն ժամանակվա օսմանյան կառավարությունը հայտեր է ներկայացրել վերոնշյալ կազմակերպություններին՝ տեղեկացնելով, որ այդ մարդիկ մահացել են, իսկ ժառանգներ նրանք չունեն, և պահանջել օսմանյան գանձարանին փոխանցել այդ ապահովագրության գումարները:

«Արդեն 102-րդ տարին է՝ Հայոց ցեղասպանությունը հերքվում է: Հերքելը միայն «Ես չեմ արել» ասելը չէ: Հերքում է նաև այն, որ հայտարարվում է. «Արել ենք, քանի որ նրանք դրան արժանի էին»:

«Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը՝ 2017թ. ապրիլի 24-ին, մենք՝ «Մարդու իրավունքների միության» բոլոր ներկայացուցիչներս, միաձայն և միաժամանակ ողջ ուժով բարձրաձայնում ենք. «ԲԱՎԱԿԱՆ Է ԱՐԴԵՆ: ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐՔՄԱՆԸ»,- ասված է հայտարարության մեջ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ստամբուլում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
Ստամբուլում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը

Հանդիպմանը ներկա են նաև Թուրքիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները։

Փաշինյան․ «Թուրքիան Հայաստանի համար, Հայաստանն էլ Թուրքիայի համար սպառնալիք չէ»
Փաշինյան․ «Թուրքիան Հայաստանի համար, Հայաստանն էլ Թուրքիայի համար սպառնալիք չէ»

Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետը Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։

Փաշինյանն Էրդողանին հրավիրել է Հայաստան
Փաշինյանն Էրդողանին հրավիրել է Հայաստան

Այդ մասին ՀՀ վարչապետը հատնել է Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում։

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական  շփումները
Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական շփումները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում խաղաղության ու երկխոսության գործընթացը և տարածաշրջանին վերաբերող ընթացիկ զարգացումները։

Փաշինյանն այցելել է Կ․ Պոլսի Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի
Փաշինյանն այցելել է Կ․ Պոլսի Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի

ՀՀ վարչապետը նաև ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանին:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}