Հասարակական10:19, 18 Ապրիլ 2017
Թուրքիայի բոլոր շրջաններում հանրաքվեի արդյունքների դեմ բողոքի ցույցեր են անցկացվում
Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում «այո»-ի հաղթանակից հետո երկրի ողջ տարածքում բուռն բողոքի ցույցեր են ընթանում:
Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այնպիսի խոշոր քաղաքաներում, ինչպիսիք են Անկարան, Ստամբուլը, Իզմիրը, քաղաքացիների մի հոծ զանգված բողոքում է հանրաքվեի շրջանակներում տեղի ունեցած խախտումների դեմ: Որոշ տեղերում ցույցերը ճնշվել են ոստիկանական ուժերի կողմից, բազմաթիվ ցուցարարներ ձերբակալվել են: Ցույցերին մասնակցել են նաև մեծ թվով ուսանողներ:
Ցուցարարաները մասնավորապես դժգոհ են կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն որոշումից, որով վավեր են ճանաչվել կնիք չպարունակող քվեաթերթիկները:
Անկարայի Դիքմեն, Բաթըքենթ, Քեչիյորեն շրջաններում կազմակերպվել են բազմամարդ ցույցեր ու երթեր: Ցուցարարները վանկարկել են «Բռնապետին չենք հանձնվի», «Ոչ, դեռ չի վերջացել, դեռ նոր է սկսվում» և այլ կարգախոսներ:
Ստամբուլի Քադըքյոյ, Բեշիքթաշ, Բաքըրքյոյ շրջաններում ևս հարյուրավոր քաղաքացիների մասնակցության ցույցեր ու երթեր են կազմակերպվել: Ցուցարարները «Քեզ նախագահ չենք դարձնի», «Ոչ, մենք հաղթել են», «Ոչ մենիշխանությանը», և այլ նմանատիպ բովանդակությամբ կարգախոսներ են վանկարկել, իսկ տների պատշգամբներից նրանց են միացել բնակիչները՝ աջակցելով ցուցարարներին տարբեր ամանեղենով աղմուկ ստեղծելով:
Իզմիրի Բոռնովա շրջանում ևս «ոչ»-ի ճամբարի ներկայացուցիչները բողոքի ցույցեր են կազմակերպել հանրաքվեում թույլ տրված օրինախախտումների և կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայացրած որոշման դեմ: Այստեղ քաղաքացիական հագուստով ոստիկանները բերման են ենթարկել ցույցի 10 մասնակիցների:
Էսքիշեհիր նահանգում ոստիկանները ձերբակալել են 10 ցուցարարի, որոնց թվում նաև ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ - HDP) տարածքային ղեկավար Էմինե Քայային: Անթալիայում ոստիկանությունը արցունաքաբեր գազ է օգտագործել ցուցարարների դեմ: 14 քաղաքացի ձերբակալվել է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Լոգիստիկ կենտրոնի շնորհիվ Թուրքիան դարձել է աշխարհում 3-րդ երկիրը, որը սկսել է օգտագործել պահեստների կառավարման բարձր տեխնոլոգիական համակարգը:
Իսկ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում բացարձակ առաջատարն է՝ զբաղեցնելով 43-րդ տեղը։
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը հարձակվում ոստիկանի վրա։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
ԱՄՆ ֆինանսների և պետդեպարտամենտի կողմից հայտարարված նոր պատժամիջոցներն ընդհանուր առմամբ ուղղված են մոտ 300 ընկերությունների, անհատների և կազմակերպությունների դեմ:
Սպիտակ տունն օգտագործել է այս միջոցը՝ փորձելով արգելափակել այնպիսի ապրանքների առևտուրը, ինչպիսիք են միկրոչիպերը, որոնք ռուսական արդյունաբերությանն անհրաժեշտ են զենք ստեղծելու համար:
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև անդրադարձել է Հունաստանի կողմից 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչներ գնելու վերաբրյալ հարցին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |