Հասարակական10:50, 27 Փետրվար 2017
Թուրք գրողը հաճոյանում է Ադրբեջանին
Ադրբեջանի թեզերը քարոզելու ու տարածելու նպատակով Խոջալուի դեպքերի թեմայով այս օրերին Ստամբուլում անցկացվող հերթական միջոցառման ժամանակ թուրք գրող Այգյուն Հասանօղլուն հանդես է եկել «սենսացիոն» հայտարարություններով:
Ըստ թուրքական «İstanbultimes.com.tr» կայքի` «Հատուկ ծրագիր» կոչվող հավաքի ժամանակ Հասանօղլուն հայտարարել է, որ արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը փաստացիորեն պատերազմել է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ:
«Մենք միայն հայերի դեմ չենք կռվել: Ռուսաստանը նրանց զենք էր տալիս, ԱՄՆ-ն և Ֆրանսիան օգնում էին հայերին»,- հայտարարել է Հասանօղլուն:
Հասանօղլուն, ավելի առաջ անցնելով իր հերյուրանքներում, հայերին մեղադրել Անատոլիայում ու Կովկասում մուսուլմաններին կոտորելու, Ադրբեջանում հարյուրավոր ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ:
Հիշեցնենք, որ ըստ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալների՝ 1992 թվականի փետրվարի 26-ին Արցախյան պատերազմի ընթացքում Աղդամ քաղաքի մատույցներում չբացահայտված պայմաններում մահացել է 200-300 հոգի: Խոջալուն հանդիսանում էր այն 5 կրակակետերից մեկը, որտեղից ինտենսիվ կրակ էր բացվում շրջափակված Ստեփանակերտի ուղղությամբ: Խոջալուի բնակչությունն ամիսներ շարունակ բռնի կերպով պահվում էր բնակավայրում և մտածված չէր տարհանվում Ադրբեջանի իշխանությունների կողմից` հետագայում նրանց որպես «կենդանի վահան» օգտագործելու նպատակով:
Խոջալուի բնակիչները, որոնք լքել էին բնակավայրը ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերի տրամադրած մարդասիրական միջանցքով, անարգել անցել են ավելի քան 10 կմ` հասնելով ադրբեջանական ուժերի կողմից վերահսկվող Աղդամ քաղաք:Ավելի ուշ ադրբեջանական զորքերի տեղակայման վայրից ոչ հեռու հայտնաբերվել են բնակավայրի մահացած բնակիչների դիերը: Զոհերի ստույգ թիվը դեռևս անհայտ է, քանի որ պաշտոնական Բաքուն հրապարակում է միմյանց հակասող թվեր: Ադրբեջանի խորհրդարանի` այս բնակիչների ողբերգական մահվան հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովը ցրվել է Հեյդար Ալիևի հրամանով, իսկ հետաքննական նյութերը գաղտնիացված են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարն ընդգծել է, որ այն 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 53.7 տոկոսով:
Ամերիկյան «FEDEX» ընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռն անսարքության պատճառով կոշտ վայրէջք է կատարել:
ՄԱԿ-ի «Միգրացիոն կազմակերպության» տվյալներով, նրանց թիվը հասել է 3.6 մլն-ի:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «FEDEX» ընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռն անսարքության պատճառով կոշտ վայրէջք է կատարել:
Հատկանշական է, որ աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրողի արխիվներից Գումգափուի հետ կապված նկարներն առաջին անգամ են հանվում ցուցադրության:
Նրանց դեմ դատական գործ էր հարուցվել Թուրքիայի տարածքում անկախ կառավարություն ստեղծելու մասին հայտարարություններ անելու համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |