Հոդված09:17, 18 Հունվար 2017
«The Guardian»-ի թղթակից. «Թուրքիայում ժողովրդավարությունը արյունաքամ է լինում»
Բրիտանական «The Guardian» թերթի վերջին համարում անդրադարձ է կատարվել Թուրքիայում տեղի ուենցող ներքին զարգացումներին: Հեղիանակավոր թերթի թղթակից Օուեն Ջոնսը «Այն ամենը, ինչ տեսա Թուրքիայում, ժողովրդավարության դեմ ուղղված հարձակում է» խորագրով հոդվածում պատմում է այդ երկիր կատարած իր այցի մասին:
Անդրադառնալով տասնյակ հազարավոր քաղաքացիների կալանավորմանն ու մամուլի դեմ կիրառվող ճնշումներին՝ Ջոնսը գրում է. «Արևմուտքն այլևս չի կարող աչք փակել Էրդողանի կիրառած բռնությունների վրա»:
Հեղինակը պատմում է, որ այցելել է Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների ու թերթերի ներկայացուցիչներին, ակտիվիստներին, որոնք շատ ծանր վիճակում են գտնվում:
«Նրանց քաջությունը ոգեշնչող, իսկ դրությունը մտահոգիչ է»,- գրում է նա:
Բրիտանացի լրագրողը հիշեցնում է, որ Թուրքիայում փակվել է 160 լրատվամիջոց, իսկ 144 լրագրող անազատության մեջ է: Նա անդրադառնում է նաև ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) առաջնորդների և բազմաթիվ անդամների կալանավորման փաստին:
«Թուրքիայի փխրուն ժողովրդավարությունը արյունաքամ է լինում, իսկ արևմտյան երկրները լռում են: Թուրքիայի վիճակը պետք է ազդանշան լինի. ժողովրդավարությունը կարևոր, բայց և շատ խոցելի երևույթ է: Այդ դրությունը մեզ պիտի օգնի գիտակցել, թե որքան դժվարությամբ են ձեռք բերվում իրավունքներն ու ազատությունները և որքան հեշտությամբ են դրանք հետ խլվում ազգային ճգնաժամերից օգտվող ռեժիմների կողմից», - նկատում է Ջոնսը:
Նա մտավախություն է հայտնում, որ Թուրքիայի օրինակը կարող է ոչ թե մնալ որպես բացառություն, այլ վերածվել ժողովրդավարությունը ոչնչացնելու տարածված մեթոդի:
«Նույնիսկ սոսկ այս հանգամանքը պատճառ է, որպեսզի Թուրքիայի կողքին լինենք: Ո՞վ կարող է իմանալ, թե հաջորդը որ երկիրը կլինի», - եզրափակում է հեղինակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
2024թ առաջին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումերը կազմել են 124.000 դոլար:
Չի կարող պատահել, որ ազգի մեծամասնությունը կոտորվի, հայրենիքի մեծամասությունը հափշտակվի, բայց փրկված բեկորների մեջ մաղձ ու դառնություն կամ ատելություն ու վրեժ չառաջանա:
Ermenihaber.am-ը ներկայացնում է թուրք լրագրող-գրող Նևզաթ Օնարանի՝ «Համիդիեից ապրիլի 24» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Այս մասին հայտնում է իսրայելական «iShip Forwarding» բեռնափոխադրող ընկերությունը։
Լիոնում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի ցուցամատով անհասկանալի ժեստը քննադատության է արժանացրել իշխող ԱԶԿ-ական պատգամավորը:
Ռազմգործողությունից առաջ Իրաքը Պակիստանից գնելու է 12 միավոր ռազմական ինքնաթիռ։
Ցածր գնահատականի պատճառով հարձակման ենթարկված դասախոսը ստացել է թեթև մարմնական վնասվածք՝ գլխի հատվածում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |