Տնտեսական08:09, 26 Նոյեմբեր 2016
Դոլարի թանկացման պատճառով Թուրքիան 216 մլրդ լիրայի կորուստ է կրել
Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել դոլարի նկատմամբ : Այս պահին լիրա-դոլար հարաբերությունը նոր ռեկորդային ցուցանիշի է հասել՝ 1 դոլար - 3.47 լիրա: 2016թ. տարեսկզբի համեմատ լիրան արժեզրկվել է 19 տոկոսով:
BBC Türkçe-ի համաձայն՝ դոլարի թանկացման արդյունքում Թուրքիան նաև մեծ կորուստներ է կրել փոխարժեքների տարբերության պատճառով:
Թուրքիայի կենտրոնական բանկի կողմից հայտարարված միջազգային ներդրումային դիրքի բացասական արժեքը լիրայի արեզրկման պատճառով էապես մեծացել է:
2016թ. սեպտեմբերին Թուրքիայի արտաքին կապիտալը կազմում էր 221.3 մլրդ դոլար, իսկ արտաքին պարտավորությունները՝ 610.9 մլրդ դոլար: Դա նշանակում է, որ սեպտեմբերի վերջի դրությամբ Թուրքիայի միջազգային ներդրումային դիրքի բացասական մեծությունը կազմել է 389.6 մլրդ դոլար: Լիրայի առկա (3.47) փոխարժեքի համաձայն դա կազմում է 1.354.000.000.000 լիրա:
Իսկ եթե 2016թ. տարեսկզբին առկա լիրայի փոխարժեքը (1 դոլար- 2.92 լիրա) պահպանվեր ողջ տարվա ընթացքում, ապա սեպտեմբերին Թուրքիայի միջազգային ներդրումային դիրքի բացասական մեծությունը կկազմեր 1.138.000.000.000 լիրա:
Այսինքն, տարեսկզբից մինչ օրս Թուրքիայի արտաքին ներդրումային դիրքում միայն տարադրամի փոխարժեքի փոփոխության պատճառով հասցված վնասի չափը կազմում է 216 մլրդ լիրա:
Ըստ աղբյուրի՝ թուրքական լիրայի փոխարժեքի անկումը պայմանանվորված է մի շարք գործոններով: Դրանցից են .
- Այն հավանականությունը, որ 2017թ. գարնանը Թուրքիայում հանրաքվե կարող է անցկացվել:
- ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առկա լարվածությունը:
- Այն հանգամանքը, որ Թուրքիայում հայտարարված արտակարգ դրությունը շարունակվում է և դեռ կարող է երկար շարունակվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Մասնավորապես նշվում է, որ Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումը հակասում է միջազգային և մարդու իրավունքերին
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) հրապարակել է Թուրքիայի գնաճի կանխատեսումների վերաբերյալ զեկույց։
ԱՄՆ ֆինանսների և պետդեպարտամենտի կողմից հայտարարված նոր պատժամիջոցներն ընդհանուր առմամբ ուղղված են մոտ 300 ընկերությունների, անհատների և կազմակերպությունների դեմ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև անդրադարձել է Հունաստանի կողմից 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչներ գնելու վերաբրյալ հարցին։
Իսկ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում բացարձակ առաջատարն է՝ զբաղեցնելով 43-րդ տեղը։
Լոգիստիկ կենտրոնի շնորհիվ Թուրքիան դարձել է աշխարհում 3-րդ երկիրը, որը սկսել է օգտագործել պահեստների կառավարման բարձր տեխնոլոգիական համակարգը:
Մասնավորապես նշվում է, որ Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումը հակասում է միջազգային և մարդու իրավունքերին
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |