Տարածաշրջան11:46, 08 Օգոստոս 2016
Էրդողանը սպառնում է ԵՄ-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Le Monde» պարբերականին, որի ժամանակ կրկին սպառնացել է Եվրամիությանը (ԵՄ): Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` Էրդողանը նշել է, որ եթե ԵՄ-ն Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չազատականացնի, ապա իրենք չեն շարունակի կատարել փախստականների վերաբերյալ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:
Նշյալ համաձայնագրով Եվրամիությունը 3 մլրդ դոլար էր տրամադրելու Թուրքիային, որով վերջինս պետք է հոգար փախստականների կարիքներըը իր սահմաններում և դրանով իսկ որոշ չափով դադարեցվեր փախստականների ուժեղ հոսքը դեպի Եվրոպա:
Էրդողանն ասել է, որ ԵՄ-ն հունիսի 1-ից խոստացել էր ազատականացնել վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար, սակայն խոստումը այդպես էլ չիրականացվեց:
Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերաբերյալ խոսել է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
«Թե երբ կիրականացվի վիզաների ազատականացումը, ըստ էության Թուրքիայի ձեռքում է: Նա պետք իրականացնի իրեն առաջադրված 72 պայմանները: Մենք միշտ հայտարարել ենք, որ պատրաստ ենք աջակցել անհրաժեշտ բարեփոխումներին: Մարդու իրավունքների, խոսքի և մամուլի ազատության հարցերում մեր դիրքորոշումը շատ պարզ է», -ասել էր Յունկերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև անդրադարձել է Հունաստանի կողմից 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչներ գնելու վերաբրյալ հարցին։
Իսկ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում բացարձակ առաջատարն է՝ զբաղեցնելով 43-րդ տեղը։
Լոգիստիկ կենտրոնի շնորհիվ Թուրքիան դարձել է աշխարհում 3-րդ երկիրը, որը սկսել է օգտագործել պահեստների կառավարման բարձր տեխնոլոգիական համակարգը:
Մասնավորապես նշվում է, որ Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումը հակասում է միջազգային և մարդու իրավունքերին
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |