Քաղաքական06:37, 16 Հուլիս 2016
Էրդողանը հայտարարել է, որ ապստամբության հեղինակները շատ թանկ են վճարելու

Հուլիսի 16-ի առավոտյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մուղլայից ժամանել է Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայան: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ օդանավակայանի պետական հյուրատանը Էրդողանը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում մասնավորապես հայտարարել է.
«Այս պահին տեղի ունեցող շարժումը դավաճանական շարժում է, ապստամբություն է: նախապես ասեմ, որ հայրենիքի դավաճանության այս փորձի դիմաց հատուցումը, բնականաբար, շատ թանկ է լինելու»:
Թուրքիայի նախագահը նշել է, որ շարժման հեղինակները Թուրքիայի զինված ուժերի մեջ փոքրամասնություն են կազմում և նրանք չեն հանդուրժում երկրի և թուրք ժողովրդի միասնականությունը, համախմբվածությունն ու ամբողջականությունը: Էրդողանը համոզմունք է հայտնել, որ երկրի զինված ուժերում, անվտանգության տարբեր ենթակառույցներում, պետական կառույցներում 40 տարի շարունակ ներթափանցել են «զուգահեռ կառույցի» (Գյուլենական համայնքի) քողարկված անդամները, որոնք էլ հենց այսօրվա շարժման հեղինակն են:
Էրդողանի հայտարարության ժամանակ նրա կողքին կանգնած են եղել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքն ու «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ - AKP) Ստամբուլի նահանգային ղեկավար Սելիմ Թեմուրչին:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ է կատարվել, որն ուղեկցվել է օդային ու ցամաքային ռմբահարումներով: Հայտվում է ամենաքիչը 60 զոհի և հարյուրավոր վիրավորների մասին: Հաղորդվում է, որ հուլիսի 16-ի լույս առավոտվա դրությամբ հեղաշրջման փորձը կառավարական ուժերի կողմից հիմնականում ճնշվել է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Ռումինիայի պաշտպանության նախարար Իոնուտ Մոստեանուն կոչ է արել Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջև ստեղծված ականազերծման գործադիր խմբի լիազորությունները ընդլայնել:
Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |