Տնտեսական10:27, 21 Հունիս 2016
Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է 98.5, իսկ գերմանացիներինը՝ 44.9 տոկոսով
2016 թվականի հունիսը համարվել է Թուրքիայի զբոսաշրջության պատմության մեջ ամենավատ ամիսը, քանի որ զբոսաշրջիկների թիվը նվազել է ավելի քան 50 տոկոսով: Այս մասին հայտնում է թուրքական «Milliyet» թերթը՝ ներկայացնելով Անթալիայի օդանավակայանի տվյալները զբոսաշրջիկների թվի վերաբերյալ:
Ըստ այդ տվյալների՝ հունիսի 1-16-ը Անթալիա այցելած զբոսաշրջիկների թիվը անցյալ տարվա համեմատ նվազել է 58.7 տոկոսով, ընդ որում՝ ռուս զբոսաշրջիկների թիվը կտրուկ անկում է ապրել՝ 98.5 տոկոսով, իսկ գերմանացիների թիվը նվազել է 44.9 տոկոսով:
2015 թվականի հունիսի 1-16-ին Անթլիայի է ժամանել 732.353 զբոսաշրջիկ, իսկ այս տարի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 302.522:
Ամենամեծ անկումը գրանցվել է ռուս զբոսաշրջիկների շրջանում: Եթե նախորդ տարի նույն ժամանակահատվածում Անթալիա էր ժամանել 241.320 ռուս զբոսաշրջիկ, ապա այս տարի նշյալ ժամակահատվածում նրանց թիվը կազմել է 3.517 մարդ: 2014-ի հունիսի 1-16 ընկած հատվածում Անթալիայում հանգիստն անցակցրել էր 318 հազար ռուս զբոսաշրջիկ:
Գերմանացի զբոսաշրջիկների թիվը նվազել է գրեթե 50 %-ով: Անցած տարի հունիսի 1-16-ը Անթալիայում հանգիստը կազմակերպել էր 213.735 Գերմանիայի քաղաքացի, իսկ այս տարի թիվը նվազել է 44.9 տոկոսով՝ հասնելով 117.845-ի:
40 և ավելի տոկոսով նվազել է նաև Ղազախստանից, Շվեյցարիայից, Շվեդիայից, Ավստրիայից, Հոլլանդիայից, Չեխիայից և Լեհաստանից Անթալիա ժամանող զբոսաշրջիկների թիվը:
Իսկ ահա 2016-ի առաջին կիսամյակի (հունվարի 1-ից հունիսի 16-ը) կտրվածքով Անթալիա այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 44.3 տոկոսով՝ 2 մլն. 831 հազարից՝ հասնելով 1 մլն. 578 հազարի:
Նշվում է, որ ոլորտի վրա բացասական ազդեցություն են թողել Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների ճգնաժամը, ահաբակչական հարձակումները և պայթյունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Թուրքիայի էերգետիկայի և բնական պաշարների նախարարը թուրք-հունական էներգետիկ ֆորումին հանդես է եկել տեսաուղերձով։
Թուրքիան 2019-ին առողջարանային զբոսաշրջությունից ստացել է 1.49 մլրդ դոլար, իսկ 2023-ին՝ 2.3 մլրդ դոլար։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Այն բացվել էր 2021-ի հունվարի 30-ին։ Կենրոնում ծառայում էին 60 ռուս և 60 թուրք զինվոր։
Հանդիպման օրակարգում են եղել երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային և միջազգային զարգացումները:
Թուրքիայի էերգետիկայի և բնական պաշարների նախարարը թուրք-հունական էներգետիկ ֆորումին հանդես է եկել տեսաուղերձով։
Անկարայի համալսարարանը նշում է, որ ցույցերին մասնակցած համալսարականները ձերբակալվում են և համալսարանում բողոքի ցույցերը դադարեցնելու համար՝ բուհերն անցնում են հեռավար կրթության։
Թուրքական մեդիայում մեծ տարածում են գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա օրերին ԺՀԿ առաջնորդի հետ հանդիպման մասին լուրերը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |