Քաղաքական08:58, 18 Հունիս 2016
Ամերիկացի քաղաքագետը Թուրքիայի վիճակը համեմատել է բրազիլական ճգնաժամի հետ
ԱՄՆ-ի Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր, աշխարհահռչակ քաղաքագետ Յան Բրեմերը Թուրքիայում տիրող իրավիճակը համեմատել է Բրազիլիայի հետ: Թուրքական «Sözcü» թերթի հետ հարցազրույցի ժամանակ Բրեմերը նշել է, որ Թուրքիայում քաղաքական կայունությունը վտանգված է .«Դա երկու պատճառ ունի. Առաջինը Էրդողանն է, իսկ մյուսը՝ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները»:
Քաղաքագետի կարծիքով՝ առաջիկա մի քանի տարիները Թուրքիայի իշխող «Արդարություն և զագացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) և մասնավորապես Էրդողանի համար ամենադժվար տարիներն են լինելու:
Ըստ նրա՝ Թուրքիայում տիրող ճգնաժամը բոլորվին էլ հանգուցալուծվելու միտում չունի, ավելին՝ այն դեռ ավելի կխորանա: «Թուրքիան շուտով մուտք կգործի մի շատ բարդ քաղաքական ժամանակաշրջան՝ ճիշտ ինչպիսին Բրազիլիայում վերջին տարիներին շարունակվող ներքին քաղաքական ճգնաժամն է», - նշել է Բրեմերը:
Քաղաքացիական պատերազմի պատճառով, ըստ Բրեմերի, Թուրքիայում ժողովրդավարությունն ավելի հետընթաց կապրի: Քաղաքագետը նշել է նաև, որ Թուրքիայի արտաքին դաշնակիցներն միգուցե լքեն նրան: Օրինակ, նրա կանխատեսմամբ, ԱՄՆ-ը սիրիական պատերազմում կնախընտրի ոչ թե Թուրքիայի , այլ Ռուսաստանի հետ դաշնակցությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրակարգում եղել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը, ինչի շրջանակներում թուրք նախարարը կրկնել է Թուրքիայի աջակցությունը Պաղեստինին:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Թուրքիայի գլխավոր ընդդմադիր ուժը համարվող քեմալական ԺԴԿ նախագահը քննադատել է Թուրքիայի նախագահին. «Քոբանիի դատավարության մեջ ոչ մի արադարություն չկա»:
Սա 1-ին դեպքն է, երբ ՆԱՏՕ-ի ու ԵՄ անդամ երկրին Թուրքիան մատակարարում է բարձր տեխնոլոգիաներով օժված հարվածային անօդաչու թռչող սարք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |