Ցեղասպանություն08:30, 16 Հունիս 2016
«Գորշ գայլերին» հարող թուրք պատգամավորը քննադատել Անկարայի արտաքին քաղաքականությունը
«Գորշ գայլերի» քաղաքական թևը հանդիսացող Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) փոխնախագահ և Ադանայի պատգամավոր պրոֆեսոր Մևլութ Քարաքայան քննադատել է իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը:
Թուրքական «Ekspresgazete» թերթի կայքի տեղեկացմամբ` որպես Թուրքիայի ներկայիս իշխանությունների արտաքին քաղաքականության սխալ, Քարաքայան նշել է Գերմանիայի Բունթեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող օրինագիծը:
«Մեր երկրի արտաքին քաղաքականության պատմության մեջ հիմա ամենասև շրջանն է: Թուրքիան աստիճանաբար մեկուսանում է աշխարհից: Մեր արտաքին քաղաքականության վերջին անհաջողության օրինակը Բունդեսթագի բանաձևն էր: Այսօր 29 երկիր և ԱՄՆ-ի 45 նահանգների խորհուրդները 1915թ դեպքերը ճանաչել են որպես ցեղասպանություն»,-ասել է Քարաքայան:
Ըստ նրա` Թուրքիայի իշխանությունները պետք է նախօրոք ձեռնարկեին համապատասխան միջոցներ նման փաստի առաջ չկանգնելու համար:
Պատգամավոևը կասկած է հայտնել, թե ադյոք Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ ունի ընդհանուր մշակված ռազմավարություն, կամ արդյոք թուրքական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում տարածելու հարցում կազմակերպվում են միջազգային կոնֆերանսներ և ցուցահանդեսներ:
Դժգոհել է նաև, որ Հայոց ցեղասպանությունն ընդունած երկրների դեմ Թուրքիան չի իրականացնում պատժամիջոցներ: Մտահոգվելով Բունթեսթագի ընդունած որոշումից՝ Քարաքայան պնդել է, որ դրա հետևում մի շարք նպատակներ կան, մասնավորապես փոխհատուցման պահանջները, ինչպես նաև Եվրոպայում թուրքերի «ազգային» գիտակցության թուլացումը և վերջիններիս, ասիմիլիացման գործընթացի դյուրացումը:
Տագնապած է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունթեսթագի դիրքորոշումը կարտացոլվի նաև դպրոցական դասագրքերում և գերմանաբնակ թուրք երեխաները կսկսեն սովորել այդ դասագրքերով :
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պարզ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության ողջ սնանկությունը։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Թուրքիայի գլխավոր ընդդմադիր ուժը համարվող քեմալական ԺԴԿ նախագահը քննադատել է Թուրքիայի նախագահին. «Քոբանիի դատավարության մեջ ոչ մի արադարություն չկա»:
Սա 1-ին դեպքն է, երբ ՆԱՏՕ-ի ու ԵՄ անդամ երկրին Թուրքիան մատակարարում է բարձր տեխնոլոգիաներով օժված հարվածային անօդաչու թռչող սարք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |