07:45, 14 Հունիս 2016
Գերմանաբնակ թուրքերի կացության թույլտվությունը՝ հարցականի տակ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) ներքին գործերի նախարարության խորհրդական Գյունտեր Քրինգսը հանդես է եկել Բունդեսթագի թուրք պատգամավորների աջակցությամբ, որոնք կողմ էին քվեարկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծին: Թուրքական «Hurriyet» թերթի կայքը, հղում անելով գերմանական «Rheinische Post» թերթին, նշում է, որ այն բանից հետո, երբ Գերմանիայի թուրք պատգամավորները բազմաթիվ սպառնալիքներ ստացան թուրք ազգայնականներից, Գյունտերը նախազգուշացրել է, որ Գերմանիայում բնակվող թուրքերի կացության ժամկետը կարող է չերկարաձգվել:
Հիշեցնելով ընդունված օրինագծի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձագանքը՝ գերմանացի պաշտոնյան կոչ է արել, որ թուրքերն նույն կերպ չմտածեն:
«Նման կերպ մտածող և խոսող անձինք ուրեմն չեն ինտեգրվել Գերմանիային և Գերմանիայի օրենքներին: Բնական է, որ այդ իրավիճակը պիտի դիտարկվի կացության թույլտվության հետ կապված որոշումներում»:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ այն բանից հետո, երբ Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծիը ընդունվեց, Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Գերմանիայի թուրք պատգամավորները ոչ մի կապ չունեն թուրք էթնոսի հետ, նրանք, ըստ Էրդողանի, «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) թևերից մեկն են:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Երկրում գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։
Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։
Մասնագետների կարծիքով, ընթացիկ միտումների պահպանման դեպքում Թուրքիան 2025 թվականին կարող է դառնալ աշխարհի առաջատար զբոսաշրջային ուղղություններից մեկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |