Ցեղասպանություն08:44, 03 Հունիս 2016
Թուրք պատմաբանի կարծիքով՝ Թուրքիան պիտի ներողություն խնդրի և վերադրաձնի հայերի ունեցվածքը

Թուրք պրոֆեսոր Բասքըն Օրանը, որը տարիներ շարունակ զբաղվել է Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրությամբ, արձագանքել է Գերամանիայի դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Թուրքական ընդդիմադիր «T24.com.tr» կայքի տեղեկացմամբ՝ Օրանը կարծիք է հայտնել, որ Թուրքիան պիտի հատուկ շրջաբերական հրապարակի և ներողություն խնդրի հայերից: Ըստ Օրանի՝ Անկարան պիտի ներողություն խնդրի նաև սեփական քաղաքացիներից «այդ ողբերգությունը մինչև օրս նրանցից թաքցնելու համար»:
Թեմայի վերաբերյալ իր հակիրճ անդրադարձում Օրանը բարձրացրել է նաև հայերի ունեցվածքի փոխհատուցման հարցը: Մասնավորապես գրում է. «Քանի դեռ թուրքական պետությունը շարունակում է ջայլամի քաղաքականությունը, միջազգային հանրության կողմից հասցվող հարվածները շատանալու են և էլ ավելի ուժգնանալու: Ժխտումների շարքը սկսվեց «Հայերին սպանե՞լ են: Այ քեզ բան» հայտարարությամբ: Շարունակվեց «Մենք նրանց չենք սպանել, այդ նրանք են մեզ սպանել» պնդումներով: Իսկ այժմ էլ հասել է այն մակարդակին, որ ասում են. «Փոխադարձ կոտորածներ են եղել»: Սա խայտառակում է մեր երկիրը: Ես ինչո՞ւ պիտի քողարկեմ երիտթուրքերի հանցագործությունները»:
Թուրք մտավորականը նշել է, որ ցեղասպանություն բառի օգտագործումը պարտադիր չէ և ինքն էլ, տարբեր պատճառներից ելնելով, այն չի օգտագործում: Սակայն նա առաջարկել է, որ Թուրքիան անմիջապես Գերմանիայի խորհրդարանի որոշմանն ի պատասխան գրավոր հայտարարությամբ հանդես գա, որում մասնավորապես կնշվի հետևյալը.
- Մենք դատապարտում ենք երիտթուրքերի կառավարության վարած քաղաքականությունը, որի հետևանքով հարյուր հազարավոր օսմանահպատակ հայեր պատերազմի ընթացքում բնաջնջվեցին, Անատոլիան աղքատացավ: Ցավակցում ենք այդ մարդկանց թոռներին և հայտարարում, որ թեկուզ որպես խորհրդանշական քայլ փոխհատուցելու ենք նրանց ունեցվածքը:
- Ներողություն ենք խնդրում մեր քաղաքացիներից՝ մինչ օրս այս աղետը նրանցից թաքցնելու համար:
Հիշեցնենք, որ Գերմանիայի խորհրդարանը հունիսի 2-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը, ինչը թուրքական քաղաքական շրջանակներում հիսթերիայի տեղիք է տվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Արհեստական բանականության կողմից հավաքագրված տվյալների հիման վրա պատրաստվել է զեկույց։
Հայ-թուրքական հարաբերությունները կշարունակեն մնալ վերականգնման փուլում, բայց դեռ երկար ժամանակ չեն վերականգնվի։
Ադրբեջանցիներին հաջորդում են թուրքմենները (9.8%), ուզբեկները (7.6%), ռուսները (7.5%) և իրանցիները (5.9%)։
Գագաթնաժողովի ընթացքում կքննարկվեն Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները։
Թուրքական մամուլում լայնորեն տարածվել է հանդիպման լուսանկարը, որտեղ երևում է Էրդողանի ձեռքի ծրարը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |