• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
13 Մայիս, 2025
Երեքշաբթի 16:45
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն18:50, 02 Հունիս 2016

Թուրք գործիչների գրառումները Twitter-ում Գերմանիայի կողմից ցեղասպանության ճանաչման վերաբերյալ

Թուրք գործիչների գրառումները Twitter-ում Գերմանիայի կողմից ցեղասպանության ճանաչման վերաբերյալ

Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո տարբեր քաղաքական կողմնորոշումների թուրք գործիչներ սոցցանցերում հանդես են եկել Բունդեսթագի որոշումը քննադատող գրառումներով: Դրանց մեջ տեղ են գտել նաև ծայրահեղական բովանդակություն ունեցող գրառումներ, որոնցից, ըստ թուրքական «Haber7.com» լրատվական կայքի,  ամենաշատ աչքի ընկնողներից է հատկապես իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) պատգամավոր Բուրհան Քուզուի գրածը.

«Գյավուր Գերմանիան կրկին իր արածն արեց: Գերմանիան երբեք մեզ համար անկեղծ բարեկամ չի եղել: Օսմանյան կայսրությունն էլ դրանց երեսից փլուզվեց»:

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլուշը Գերմանիայի քայլը պատմական սխալ է որակել. «Գերմանիայի խորհրդարանի կողմից մի շարք նենգափոխված և անհիմն պնդումները որպես ցեղասպանություն որակելը պատմական սխալ է»:

Թուրքիայի Եվրամիության հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշը գրել է. «Մեզ կրկին զարմացրեց այն խորհրդարանը, որն ամենավերջինը իրավունք ունի ցեղասպանություն բառ արտաբերել: Գերմանիայի այս որոշումը Թուրքիայի համար առ ոչինչ է: Համբերություն…»:

Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Մուսթաֆա Բալբայն էլ գրել է, որ այս որոշմամբ Գերմանիանսեփական պատմությունը կրկին քննարկման առիթ դարձրեց:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գրել է. «Այլ երկրների պատմությունը խորհրդարանի անպատասխանատու և անհիմն որոշումներով սևացնելը սեփական պատմության մութ էջերը կոծկելու միջոց չէ»:

«Ազգայնական շարժում կուսակցության» պատգամավոր, քաղաքագիտության դոկտոր Ումիթ Օզդաղը գրել է. «Գերմանիայի խորհրդարանի կողմից  ցեղասպանության պնդումներն ընդունելը ոտնձգություն է թուրք ժողովրդի` Անատոլիայի նկատմամբ ունեցած իրավունքների վրա»:

Թուրքական «A Haber»-ի լրագրող Մևլութ Յուքսելը գրառումէ  արել. «ՔԲԿ/PKK-ին (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զենքով և ֆինանսապես օգնող ստոր Գերմանիան, չկարողանալով հաջողված ներքին քաղաքականություն վարել, ընդունեց ցեղասպանությունը»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Նորընտիր Պապն  իր 1-ին արտագնա այցը կարող է կատարել Թուրքիա
Նորընտիր Պապն իր 1-ին արտագնա այցը կարող է կատարել Թուրքիա

Նշվում է, որ հնարավոր այցը կապված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակի հետ:

Քրդերի ռազմաքաղաքական կառույցը վայր է դնում զենքերը և ինքնալուծարվում
Քրդերի ռազմաքաղաքական կառույցը վայր է դնում զենքերը և ինքնալուծարվում

Այդ մասին հայտարարվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումների հիման վրա։

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակն անդարդարձել է ՔԲԿ-ի ինքնալուծարմանը
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակն անդարդարձել է ՔԲԿ-ի ինքնալուծարմանը

Օմեր Չելիք. «Մեր պետական կառույցները մանրակրկիտ կերպով հետևելու են այս գործընթացին»:

ՔԲԿ-ի հիմնադիր-առաջնորդը կշարունակի մնալ բանտում
ՔԲԿ-ի հիմնադիր-առաջնորդը կշարունակի մնալ բանտում

Նախկին ԱԶԿ-ական պատգամավորը մանրամասներ է հայտնել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» ինքնալուծարման գործընթացի վերաբերյալ:

Իրսայելը մտահոգված է Թուրքիային F-35-ի հնարավոր վաճառքից
Իրսայելը մտահոգված է Թուրքիային F-35-ի հնարավոր վաճառքից

Փորձագետները զգուշացնում են, որ Թուրքիային F-35-ներով զինելու հանգամանքը կարող է խախտել ռազմական բալանսը տարածծաշրջանում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}