Քաղաքական12:46, 02 Հունիս 2016
Էրդողանը Քենիայից արձագանքել է Գերմանիայի խորհրդարանի ընդունած որոշմանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քենիայից արձագանքել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի խորհրդարանի ընդունած որոշմանը:
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ քենիացի իր պաշտոնակցի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը մասնավորապես ասել է.
«Գերմանիայի խորհրդարանի ընդունած այդ բանաձևը ըստ էության թուրք-գերմանական հարաբերությունների վրա լուրջ ազդեցություն կունենա: Վերադառնալուց հետո մենք կտանք դրա գնահատականը, կասենք, թե ինչ քայլեր կկատարենք այդ ուղղությամբ և դրանից հետո կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի խորհրդարանի թվային լրատվամիջոցների հանձնաժողովի նախագահ․ «Վերջնական վերլուծության արդյունքում գործը կհասնի մինչև արգելափակման»։
Լիոնի քաղաքապետը հայտնվել է Թուրքիայի իշխանական լրատվամիջոցների թիրախում, որոնք տեղի ունեցածը որակել են որպես «սկանդալային երևույթ»։
Քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանին վերաբերող հարցեր։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |