Քաղաքական07:54, 05 Մայիս 2016
Թուրքիայի իշխող կուսակցությունը արտահերթ համագումար է հրավիրում. Դավութօղլուն կարող է հեռանալ
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ- AKP) մայիսի վերջին արտահերթ համագումար կհրավիրի: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այսօր կայանալիք ԱԶԿ նիստից հետո՝ ժամը 11-ին, վարչապետը թեմայի առնչությամբ մամուլի ասուլիս կկազմակերպի:
«Hürriyet»-ի թղթակից Աբդուլքադիր Սելվին այս մասին հայտնում է. «Տեղեկություններ են ստացվել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագումար հրավիրելու վերաբերյալ: Վարչապետ Դավութօղլուն հայտարարությամբ հանդես կգա, սակայն թեկանծություն չի դնի: Մենք, իհարկե, դա հաստատ չենք կարող իմանալ, մինչև ինքն այդ մասին չհայտարարի, սակայն միանշանակ է, որ մինչև համագումար չհրավիրվի, այս տարակարծությունը չի հանգուցալուծվի»:
Աղբյուրը ընդգծում է, որ Դավութօղլուն Էրդողանին մոտ կանգնած դեմքերից մեկն է և վարչապետի պաշտոնում է արդեն 21 ամիս: Էրդողանն ու Դավութօղլուն ներդաշնակ գործել են Սիրիայի, Եգիպտոսի, այսպես կոչված «զուգահեռ կառույցի» հետ կապված խնդիրների շրջանակներում: Նույնիսկ երբ Դավութօղլուն ընտրվել է վարչապետի պաշտոնում, մեկնաբանություններ են եղել, որ դրանում մեծ է Դուվութօղլուի՝ Էրդողանի գաղափարակիցը լինելու գործոնի ազդեցությունը:
Այունամենայնիվ, վերջին շրջանում երկու գործիչների միջև լուրջ հակասություններ էին առաջացել:
Ապրիլի 29-ին տեղի ունեցած ԱԶԿ նիստի ժամանակ կուսակցության գործադիր խորհուրդը կուսակցապետի օգնականին զրկել էր ԱԶԿ-ի նահանգային և շրջանային ենթակառույցների ղեկավարներ նշանակելու իրավունքից: Դա, ըստ էության, ավելի շատ նշանակում էր, որ նշյալ իրավունքից զրկվում է հենց ինքը՝ կուսակցապետ Ահմեթ Դավութօղլուն: Ընդ որում, հարցը օրակարգ էր բերվել 51 հոգանոց ժողովի 47 անդամի համատեղ ստորագրությունը կրող դիմումով:
Դրանից հետո տեղի ունեցած ԱԶԿ խմբակցական նիստի ժամանակ Դավութօղլուն հայտարարել էր, թե պատրաստ է հրաժարվել ցանկացած պաշտոնից, սակայն չի պատրաստվում կոտրել որևէ գաղափարակից ընկերոջ սիրտը:
«Այս ամենը քննություն է: Մեր վստահած ճշմարիտ ուղուց, անբիծ ու մաքուր քաղաքականությունից հետ չենք կանգնելու»,- ասել էր Դավութօղլուն: Այս ելույթը որոշ ուժերի կողմից մեկնաբանվել էր որպես պայքարելու պատրաստականություն, իսկ որոշներն էլ դրանում հրաժարականի ակնարկ էին տեսել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրակարգում եղել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը, ինչի շրջանակներում թուրք նախարարը կրկնել է Թուրքիայի աջակցությունը Պաղեստինին:
Էրդողանը նախագահականում ընդունել է Վրաստաի նախագահ Իրակլի Կոբախիձեին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Միթաթ Չելիքփալան կարծիք է հայտնել թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթին:
Էրդողանը պարտվել է Սերբիայում, որտեղ հաղթել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավաքելով՝ 80% ձայն։
Մայիսի 15-ին Ֆաթիհ թաղամասում գտնվող «Եգիպտոսի շուկա»-կոչվող վայրում բռնկված հրդեհը մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել:
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |