Քաղաքական07:57, 05 Մայիս 2016
Դավութօղլուին հնարավոր է փոխարինի Էրդողանի փեսան
Վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հնարավոր հրաժարականի հարցը Թուրքիայում ներքաղաքական կյանքի ամենաքննարկվող թեման դարձել է
Ինչպես նշում է թուրքական «Samanyoluhaber» լրատվական կայքը, կուլիսներում գնալով թեժացող հարցը ստվերում է թողել ներքաղաքական այնպիսի կարևոր իրադարձություններ, ինչպիսիք են ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» գագաթնաժողովը, մեջլիսի սահմանադրական հանձնաժողովում մի շարք պատգամավորների անձեռնամխելությունից զրկելու հարցը:
Այժմ կուլիսներում ամենաթեժ քննարկվող թեմաներից մեկն էլ հավանական թեկնածուներն են, որոնք հնարավոր է փոխարինեն Դավութօղլուին: Ըստ «Samanyoluhaber»-ի՝ քննարկվող 5 թեկնածուների մեջ ամանահավանականը համարվում է Տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը:
Հավանական է համարվում նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսայի՝ Էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի նշանակումը:
Մյուս երեք թեկնածուներն են Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, Առողջապահության նախարար Մեհմեթ Մյուեզզինօղլուն և փոխվարչապետ Նուման Քուրթուլուշը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև անդրադարձել է Հունաստանի կողմից 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչներ գնելու վերաբրյալ հարցին։
Իսկ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում բացարձակ առաջատարն է՝ զբաղեցնելով 43-րդ տեղը։
Լոգիստիկ կենտրոնի շնորհիվ Թուրքիան դարձել է աշխարհում 3-րդ երկիրը, որը սկսել է օգտագործել պահեստների կառավարման բարձր տեխնոլոգիական համակարգը:
Մասնավորապես նշվում է, որ Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումը հակասում է միջազգային և մարդու իրավունքերին
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |