Ցեղասպանություն07:14, 23 Ապրիլ 2016
Թուրքիայում մի շարք ՀԿ-ներ կհարգեն Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում մի շարք հիշատակի միջոցառումներ են անցկացվելու:
Թուրքական «evrensel.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ նմանատիպ միջոցառումների ծրագրով են հադես եկել Թուրքիայի «Մարդու իրավունքների միությունը» (İHD), «Եվրոպական հասարակական հակառասիստական շարժումը» (EGAM), «Ընդդեմ ռասիզմի և ազգայնամոլության հարթակը» և հայկական «Նոր Զարթոնք» կազմակերպությունը:
Նշյալ կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց ծրարգրերի մասին պատմել են Ստամբուլի «Ջեզայիր» նիստերի դահլիճում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:
Ապրիլի 24-ին հիշատակի միջոցառում կանցկացվի Ստամբուլի Հայդարփաշա երակաթուղային կայարանում, որտեղից 101 տարի առաջ անվերադարձ ուղևորության են մեկնել հայ մտավորականները: Միջոցառման ժամանակ կօգտագործվեն ցեղասպանությանը զոհ գնացած հայերի լուսանկարները, կհնչեցվեն հայկական շարականներ ու Կոմիտաս: Նույն օրը Շիշլիի հայկական գերեզմանատանը հարգանքի տուրք կմատուցվի թուրքական բանակում Ցեղասպանության տարելիցի օրը սպանված հայ Սևակ Բալըքչըի հիշատակին: Երեկոյան մեծածավալ հիշատակի միջոցառում կանցկացվի Ստամբուլի Թունել հրապարակում:
Ասուլիսի ժամանակ EGAM-ի փոխնախագահ Հարութ Փալանջյանը նշել է, որ Ցեղասպանության ժխտումը չի կարող փոխել իրականությունը:
«Թուրք մտավորականները մեկնել են Հայաստան և իրենց պապերի գործած հանցանքների համար ներում են խնդրել: Թուրքական պետությունն էլ պետք է նույն կերպ վարվի: Այլ ազգերի հետ հաշտության ուղին անցնում է սեփական պատմական սխալներն ընդունելու ճանապարհով»,-ասել է նա:
«Մարդու իրավունքների միության» փաստաբան Էրեն Քեսքինն ընդգծել է, որ ներկայիս Թուրքիան կառուցվել է ցեղասպանագործ գաղափարախոսության վրա, և մինչև օրս էլ փորձեր են արվում՝ այդ վայրագություններն օրինականացնելու: Իրավապաշտպանը նշել է, որ պետությունը կարող է մաքրագրվել ցեղասպանության մեղքից՝ եթե ճանաչի Հայոց ցեղասպանությունը և փոխհատուցի:
EGAM-ի մեկ այլ ներկայացուցիչ Բենիամին Աբթանը պատմել է, որ նախորդ տարի Թուրքիայում անցկացված հիշատակի միջոցառումները հույս էին ներշնչել, թե Թուրքիան կարող է ընթանալ ժողովրդավարացման ճանապարհով: Սակայն անցած մեկ տարվա ընթացքում երկրում տիրող լարվածությունը և պետության՝ սեփական ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմը ի չիք դարձրեցին բոլոր հույսերը:
«Այսուհետև ավելի ակտիվ պիտի գործենք Թուրքիայում: Միայն հիշատակի միջոցառումներով չպետք է բավարարվենք: Պիտի ավելի հզորացնենք Ցեղասպանության ճանաչմանն ուղված մեր պայքարը», - հավելել է Աբթանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պարզ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության ողջ սնանկությունը։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լիոնի քաղաքապետը հայտնվել է Թուրքիայի իշխանական լրատվամիջոցների թիրախում, որոնք տեղի ունեցածը որակել են որպես «սկանդալային երևույթ»։
Սալեմ բին Համադ ալ Նաբեթն Անկարա է մեկնել Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի հրավերով։
Դրանք վերաբերել են իրավապահների կրթության ոլորտում համագործակցությանը և երկու երկրի վարորդական իրավունքները միմյանց տարածքներում ճանաչելուն։
Հիմնական հարցը եղել է Գազայում հրադադարի ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:
Քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանին վերաբերող հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |