Ցեղասպանություն09:09, 19 Ապրիլ 2016
Թուրքիայի փոխվարչապետ. «Մենք չենք կարող ընդունել մի զեկույց, որտեղ խոսվում է Հայոց ցեղասպանության մասին»
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը կառավարության նիստից հետո հայտարարել է, որ Թորքիայի վերաբերյալ Եվրամիության (ԵՄ) կազմած Առաջընթացի զեկույցն անընդունելի է և հետ կուղարկվի:
Ըստ թուրքական «ahaber.com» լրատվական կայքի` Քուրթուլմուշը մասնավորապես ասել է. «Այդ զեկույցը Թուրքիայի համար անընդունելի է հատկապես 1915 թվականի դեպքերի վերաբերյալ հղում պարունակելու պատճառով: Այդ զեկույցը հետ կուղարկվի կուղարկվի Եվրամիություն և Եվրախորհրդարան: Դա Թուրքիայի համար անընդունելի զեկույց է»:
Թուրք բարձրաստիճան պաշտոնյան ավելացրել է, որ զեկույցը հետ ուղարկելը չի նշանակում, որ Թուրքիան խզում է հարաբերությունները Եվրախորհրդարանի հետ:
Ըստ Քուրթուլմուշի` իրենց համար 3 կարմիր գիծ կա, որոնց հատման դեպքում Թուրքիան չի ընդունի ԵՄ-ի կողմից կազմած որևէ զեկույց:
«Առաջին`
Թուրքիայի համար անընդունելի է ԵՄ-ի ցանկացած զեկույց, որտեղ հղում կատարելով 1915-ի իրադարձություններին` կխոսվի Հայոց ցեղասպանության մասին:
Երկրորդ`
Թուրքիան երբեք չի ընդունի ՔԲԿ-ին (PKK) ահաբեկչական կազմակերպություն չհամարող որևէ զեկույց:
Երրորդ`
Չենք կարող ընդունել Եմ-ի այնպիսի զեկույց, որտեղ առկա կլինի բանակցությունների (Թուրքիայի և ԵՄ-ի միջև-խմբ.) առկախման կամ Թուրքիայի կողմից օգտագործվող ֆոնդերի սառեցման վերաբերյալ որևէ ձևակերպում»,- թվարկել է թուրք պաշտոնյան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պարզ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության ողջ սնանկությունը։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Ռուսաստանը թուրքական նավահանգիստների միջոցով վառելիքի վաճառքից ստացել է մոտ 3 մլրդ եվրո։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |