Մշակութային06:59, 29 Մարտ 2016
Դիարբեքիրի Սբ. Կիակոս հայկական եկեղեցին պետականացվել է
Թուրքիայի կառավարությունը հապշտապ որոշում է կայացրել Դիարբեքիրի Սուր շրջանի տարածքների օտարման մասին: Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի տեղեկացմամբ՝ պետության կողմից առգրավվող տարածքների և կառույցների ցուցակում ընդգրկվել է նաև հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, որը հայտնի է որպես Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցի:
Օտարվող կառույցների թվին են պատկանում նաև Սուրում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցին, հայկական կաթոլիկ եկեղեցին, ասորական Սուրբ Աստվածածին եկեղեցին և այլ պատմական ուխտատեղիներ ու նրանց պատկանող ողջ գույքը:
Այսպիսով, Դիարբեքիրում այլևս չկա որևէ գործող ոչ մահմեդական աղոթատեղի:
Հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին վերաբացվել էր տարիներ առաջ՝ գրեթե 100-ամյա լքվածությունից հետո: Պատմական եկեղեցու կիսավեր շինության վերանորոգման համար շուրջ 2 մլն թուրքական լիրա էր հատկացվել: Եկեղեցու վերջնական բացումը կայացել էր 2012թ. նոյեմբերի 3-ին, ինչից հետո այն դարձել էր տեղի հայերին միավորող կարևորագույն կենտրոն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բյուզանդական ժառանգության վերափոխմանը արձագանքել է Հունաստանի արտգործնախարարությունը։
Հատկանշական է, որ աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրողի արխիվներից Գումգափուի հետ կապված նկարներն առաջին անգամ են հանվում ցուցադրության:
Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը նախագահել է Բալըքլըի գերեզմանատան Ս. Սարգիս մատուռի հրապարակում տեղադրված 84-րդ պատրիարքի կիսանդրիի բացումը:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Օրակարգում եղել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը, ինչի շրջանակներում թուրք նախարարը կրկնել է Թուրքիայի աջակցությունը Պաղեստինին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |