Իրավական13:07, 03 Մարտ 2016
Պոլսահայ լրագրողը դատարանում պարտվել է Անկարայի քաղաքապետին
Անկարայի վերաքննիչ դատարանը պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատին մեղավոր է ճանաչել Անկարայի քաղաքապետ Մելիք Գյոքչեքի հասցեին «Twitter» սոցցանցում կատարած գրառման համար:
Թուրքական «ahaber» լրատվակայքի փոխանցմամբ` Բաղդատը որպես բարոյական վնասի փոխհատուցում պարտավոր կլինի Անկարայի քաղաքապետին վճարել 2500 թուրքական լիրա: Նշվում է, որ վերոնշյալ դատական գործը բացվել էր «զրպարտություն և վիրավորանք» հասցնելու մեղադրանքի հիման վրա:
Բաղդատի փաստաբան Չաղրը Ալքանը, մեկնաբանելով դատարանի որոշումը, ասել է. «Իմ պաշտպանյալի խոսքերը զուտ քննադատական բնույթի են եղել: Դատարանը պետք է բեկանի այդ որոշումը»:
Մինչդեռ մեղադրող կողմը պահանջել էր 10.000 լիրայի փոխհատուցում:
Հիշեցնենք, որ Գյոքչեքը Հայկո Բաղդադի դեմ բողոք էր ներկայացրել դատարան, քանի որ վերջինս իրեն հայ էր անվանել, իսկ Գյոքչեքն էլ այդ բառն ընդունել էր իբրև վիրավորանք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ) հրապարակել է սպանված լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների վերաբերյալ 33-րդ զեկույցը։
Գեզի այգու բողոքի ցույցերի մասնակցության և դրա ֆինանսավորման մեջ մեղադրվող հայտնի հասարակական գործչի փաստաբանի բողոքարկման հիման վրա գործը կրկին մտնելու է դատարան:
Ցածր գնահատականի պատճառով հարձակման ենթարկված դասախոսը ստացել է թեթև մարմնական վնասվածք՝ գլխի հատվածում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Մայիսի 15-ի գիշերը Թուրքիայի նախագահը շտապ նախագահական նստավայր է կանչել MİT ղեկավար Իբրահիմ Քալընին և Արդարադատության նախարար Յըլմազ Թունչին:
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Միթաթ Չելիքփալան կարծիք է հայտնել թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթին:
Էրդողանը պարտվել է Սերբիայում, որտեղ հաղթել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավաքելով՝ 80% ձայն։
Ալի Յերլիքայան սոցցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է վերջին օրերին Թուրքիայում հասունացող տրամադրություններին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |