Քաղաքական10:36, 16 Փետրվար 2016
Թուրքիան իր մտահոգությունն է հայտնել Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության կապակցությամբ
Թուրքիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի հարցով: Այդ մասին տեղեկացնող թուրքական «haberler» լրատվակայքը նշում է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ֆրանսիացի իր պաշտոնակցի հետ ունեցած հեռախոսարույցի ժամանակ մտահոգությունն է հայտնել Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարության կապակցությամբ: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ էր Թուրքիային դադարեցնել Սիրիայի քրդական ուժերի դիրքերի հրետակոծությունները:
Նշվում է, որ երկու արտգործնախարարների հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ: Չավուշօղլուն ասել է, որ թուրքական զինուժի գործողություններն բացառապես ուղղված են Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների դեմ: Նա հիշեցրել է, որ Թուրքիան իր դիրքորոշումը Սիրիայի հարցում հայտնել է փետրվարի 11-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի ունեցած «Սիրիայի միջազգային աջակցության խմբի» ժողովի ժամանակ:
Ֆրանսիայի արտգործնախարարն էլ ընդգծել է, որ Սիրիայի հարցում Անկարան և Փարիզն ընդհանուր առմամբ միակարծիք են և պատրաստակամություն կա զարգացնել երկկողմ համագործակցությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրակարգում եղել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը, ինչի շրջանակներում թուրք նախարարը կրկնել է Թուրքիայի աջակցությունը Պաղեստինին:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |