Քաղաքական09:24, 11 Փետրվար 2016
Չավուշօղլուն մեջլիսում հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի ճանաչի Ղրիմի «անեքսիան»
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ Ղրիմի հարցում Թուրքիայի մոտեցումը չի փոխվել, և իրենք երբեք չեն ճանաչելու Ղրիմի «անեքսիան»:
Ըստ թուրքական «Kanalahaber.com» լրատվական կայքի` Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Ղրիմի թեման Ռուսաստանի նկատմամբ մեր բարկության պատճառներից մեկն է: Սկզբում ամբողջ աշխարհը` ներառյալ Արևմուտքը, բարձրաձայնում էին այդ մասին: Հետո սկսեցին մոռանալ, բայց Թուրքիան երբեք չի մոռանալու դա»:
Թուրքիայի արտգործնախարարը անդրադարձել է նաև Անկարայի՝ Սիրիայի հարցում վարած քաղաքականությանը:
Ըստ Չավուշօղլուի` այժմ իրականանում են Սիրիայի հարցում Թուրքիայի կողմից 5 տարի առաջ արված կանխատեսումները, իսկ ամերիկացիներն ու եվրոպացիներն այժմ թուրքական կողմին ասում են. «Երանի ձեզ լսած լինեինք»:
«Ես պնդում եմ, որ Ամերիկան և որոշ երկրներ, որոնք այժմ ԺՄԿ-ի (Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն»-PYD) և ԺՊՈՒ-ի (ԺՄԿ-ի ռազմական թևը` «Ժողովրդի պաշտպանության ուժեր»-YPG) վերաբերյալ սխալ բաներ են խոսում, վաղը տեսնելու են իրականությունը»,- ասել է Չավուշօղլուն:
Նախարարը պնդել է, թե հիմա ԱՄՆ-ում հասկանում են, որ սխալ են արել՝ դեմ դուրս գալով Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու մասին Թուրքիայի առաջարկին:
Ըստ Չավուշօղլուի` օրերս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` Թուրքիա կատարած այցի շրջանակներում ևս քննարկվել է անվտանգության գոտի հիմնելու Թուրքիայի առաջարկը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը անդրադարձել է Թուրքիայի կողմից Իսրայելի առևտրաշրջանառության լիովին դադարեցմանը։
Զրուցակիցներն անդրադարձել են միջնորդների կողմից Գազայի հատվածում իշխող խմբավորմանը տրված հրադադարի առաջարկին, որը վերջինիս կողմից ընդունվել է:
Մայիսի 6-ին Գազայի Ռեֆահ Քաղաքի ուղղությամբ իսրայելական օդուժի հարձակումներից հետո հարյուրավոր մարդիկ իրենց բողոքն են արտահայտել:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ իշխող ուժի և ազգայնականների առաջնորդների միջև տարաձայնություն կա։
Արտահանումն իրականացվում է Թուրքիայի կողմից Իսրայելի հետ առևտուրը կասեցնելու մասին որոշմանը ֆոնին:
Հատկանշական է, որ աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրողի արխիվներից Գումգափուի հետ կապված նկարներն առաջին անգամ են հանվում ցուցադրության:
Քուվեյթի քաղաքացիներն 1-ին տեղն են զբաղեցնում Թուրքիայում ամենաշատ անշարժ գույք գնող օտարերկրացիների շարքում։
«Metropoll Araştırma» կենտրոնը ուսումնասիրել է, թե Թուրքիայում 2023-ի մայիսին անցկացված համապետական ընտրությունների մասնակիցները 2024-ի ՏԻՄ ընտրություններում ում են ձայն տվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |