Քաղաքական10:19, 07 Մայիս 2024
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդի հետ

Մայիսի 6-ին՝ կառավարության նիստից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղաքական թևի առաջնորդ Իսմայիլ Հանիյեի հետ:
Այս մասին գրառում է կատարվել Էրդողանի X-ի (Twitter) սոցհաշվում:
Նշվել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը Հանիյեին է ներկայացրել Գազայում տեղի ունեցող բախումներին և բռնությանը վերջ տալուն ուղղված թուրքական կողմի գործողությունները:
Բացի այդ կողմերն անդրադարձ են կատարել միջնորդների կողմից ՀԱՄԱՍ-ին առաջարկված հրադադարի առաջարկը, որը վերջինիս կողմից ընդունվել է:
Էրդողանը դրական է արձագանքել է նման որոշմանը, ինչի մասին էլ գրառման մեջ ասվել է հետևյալը.
«Մենք շեշտել ենք, որ Իսրայելը ևս տևական հրադադարի համար քայլեր պետք է ձեռնարկի: Ես կոչ եմ անում բոլոր կողմերին և, հատկապես, Արևմտյան երկրներին հրադադարի համար անհրաժեշտ ճնշում գործադրել Իսրայելի վրա»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:

Օրակարգում են երկու երկների միջև ուղիղ բախման վտանգի կանխումն ու Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները:

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |