Քաղաքական07:45, 02 Փետրվար 2016
Էրդողան. «Սիրիան, Ռուսաստանը և Իրանը միասին կոտորում են մարդկանց»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում ունեցած ելույթի ժամանակ, խոսելով Սիրիայում տեղի ունեցող իրադադարձությունների մասին, մեղադրել է Ասադի վարչակազմին սեփական ժողովրդին կոտորելու մեջ: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ այդ կոտորածն իրականացվում է Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ:
«Դամասկոսի կառավարությունը 2011 թվականի մարտ ամսից սկսած իր ժողովրդի դեմ բռնություն ու ահաբեկչություն է իրականացնում: Սիրիայում մահացածների թիվը հասել է 400 հազարի: Նրանցից 1500-2000-ը սպանվել է քիմիական զենքով: Աշխարհը խոսում է միայն քիմիական զենքով սպանվածների մասին, սակայն սովորական զենքերով սպանվածների մասին որևէ բան չի ասում: Արդյունքում կարևոր չէ, թե ինչպիսի զենքերով են մարդիկ սպանվում: Դրանք բոլորն էլ մարդկության դեմ ուղղված հանցագործության դրսևորումներ են»-, մեկնաբանել է Էրդողանը:
Ըստ Էրդողանի` Թուրքիան այդ հարցով բազմիցս զգուշացրել է Դամասկոսի կառավարությանը, սակայն վերջինս շարունակում է ռումբերով, բալիստիկ հրթիռներով ու քիմիական զենքերով պատերազմել սեփական ժողովրդի դեմ:
«Հիմա ո՞վ է կանգնած Ասադի կողքին: Ռուսաստանը և Իրանը: Այժմ միասին են այդ ամենն իրականացնում: Միասին են մարդկանց սպանում»,- ասել է Էրդողանը:
Վերջինս անդրադարձել է նաև Սիրիայի ճգնաժամի հետևանքով առաջացած փախստականների հոսքին` նշելով, որ ՄԱԿ-ի տվյալների համաձայն Թուրքիան այսօր ամենաշատ փախստականներ ընդունող երկիրն է աշխարհում:
Թուրքիայի նախագահը այս հարցով մեղադրել է եվրոպական երկրներին՝ ասելով. «Դեռ երեկ իրադարձություններին դրսից հետևող եվրոպական երկրներն այսօր արդեն ամենայն խորությամբ իրենց վրա են զգում փախստականների հետ կապված ճգնաժամը: Այժմ սկսում են բղավել: Ասում են` թող փախստականները չգան մեզ մոտ»:
Վերջինս եվրոպական երկրներից բողոքել է փախստականների խնդիրների լուծման մեջ իրենց միայնակ թողելու համար` շեշտելով, որ Թուրքիան մինչ այս պահը իր տարածքում գտնվող ավելի քան 2.5 մլն փախստականների կարիքների համար 9 մլրդ դոլար է ծախսել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում եղել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը, ինչի շրջանակներում թուրք նախարարը կրկնել է Թուրքիայի աջակցությունը Պաղեստինին:
Էրդողանը նախագահականում ընդունել է Վրաստաի նախագահ Իրակլի Կոբախիձեին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Էրսին Թաթարն իր ելությում կրկնել է վերջերս բարձրաձայնված «1 ազգ, 3 պետություն» եզրույթը՝
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Միթաթ Չելիքփալան կարծիք է հայտնել թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթին:
Էրդողանը պարտվել է Սերբիայում, որտեղ հաղթել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավաքելով՝ 80% ձայն։
Մայիսի 15-ին Ֆաթիհ թաղամասում գտնվող «Եգիպտոսի շուկա»-կոչվող վայրում բռնկված հրդեհը մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել:
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |