Իրավական12:26, 19 Հունվար 2016
Թուրք ընդդիմադիր կուսակցապետ. «Բռնապետին խաղաղության աղավնի՞ պիտի կոչեի, ինչ է»
Թուրք ըդդիմադիր կուսակցապետ Քեմալ Քըլըչդարօղլուն մեկնաբանություններ է արել նախագահ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով իր դեմ սկսված հետաքննության վերաբերյալ: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է.
«Հիտլերին կրկնօրինակող, ժողովրդին բևեռացման մղող, երկիրը հրդեհի ճարակ դարձնող մեկին բա ինչպե՞ս պիտի անվանեի, եթե ոչ «թափթփում բռնապետ»: «Խաղաղության աղավնի՞» պիտի կոչեի, ինչ է:
Դատախազներին հրանհանգներ տալը երկրնի նախագահի գործը չէ: Քանի դեռ դու ոտնահարում ես սահմանադրությունը, ես շարունակելու եմ քեզ հիշեցնել պատիվ և բարոյականություն հասկացությունների մասին:
Թափթփուկ բռնապետին պիտի այդպես էլ ասել, իհարկե: Քանի որ աշխարհի բոլոր անկյուններում թափթուկ բռնապետին հենց թափթփուկ բռնապետ են ասում»:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ կայացած կուսակցական նիստի ժամանակ Քըլըչդարօղլուն Ռեջեթ Թայիփ Էրդողանին «թափթփուկ բռնապետ» էր անվանել, ինչից հետո կուսակցապետին մեղադրանք էր առաջադրվել՝ «նախագահին հրապարակավ վիրավորելու» հոդվածի հատկանիշներով:
Նշենք նաև, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի շրջանակներում նախագահին վիրավորելու մեջ մեղադրվող անձը կարող է դատապարտվել 1-4 տարվա ազատազրկման, իսկ եթե վիրավորանքը հրապարակայորեն է հասցվել, ապա պատժաչափը մեկ վեցերորդով կարող է ավելացվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի գլխավոր ընդդմադիր ուժը համարվող քեմալական ԺԴԿ նախագահը քննադատել է Թուրքիայի նախագահին. «Քոբանիի դատավարության մեջ ոչ մի արադարություն չկա»:
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Գեներալների ազատ արձակման համար հիմք է հանդիսացել մշտական հիվանդությունները, ծերությունը և հաշմանդամությունը:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |