11:59, 03 Դեկտեմբեր 2015
Պոլսահայ գործիչը ստանձնել է Բաքրքյոյի թաղապետի խորհրդականի պաշտոնը
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պոլսահայ ներկայացուցիչ, Ստամբուլի Բաքըրքյոյի շրջանային խորհրդի նախկին անդամ Օհաննես Կարապետյանը ստանձնել է Բաքըրքյոյ շրջանի ՏԻՄ ղեկավարի խորհրդականի պաշտոնը:
Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի տեղեկացմամբ՝ Կարապետյանի գործունեությունը կապված է լինելու ազգային և կրոնական փոքրամասնությունների և մասնավորապես Ստամբուլի հայ համայնքին հուզող խնդիրների հետ:
«Ակոս»-ի հետ զրույցում Կարապետյանը նշել է, որ աշխատանքներ են տարվելու հատկապես հայկական դպրոցներին, զբոսանքներին և հուղարկավորման արարողություններին տրամադրվող ավտոբուսների թվի մեծացման, հայկական Դադյան դպրոցին և համայնքի նմանատիպ կառույցներին առավել մեծ աջակցություն ապահովելու ուղղությամբ:
Նորանշանակ խորհրդականն ընդգծել է նաև, որ իր գործունեությունը չի սահմանափակվելու միայն հայ համայնքի խնդիրներով: Ուշադրության կենտրոնում են պահվելու նաև հունական և սիրիական համայնքին հուզող հարցերը: Օհաննես Կարապետյանը մասնավորապես ընդգծել է, որ աշխատանքներ են տարվելու Բաքրքյոյում փակված սինագոգի բացման ուղղությամբ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Մայիսի 15-ի գիշերը Թուրքիայի նախագահը շտապ նախագահական նստավայր է կանչել MİT ղեկավար Իբրահիմ Քալընին և Արդարադատության նախարար Յըլմազ Թունչին:
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Միթաթ Չելիքփալան կարծիք է հայտնել թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթին:
Էրդողանը պարտվել է Սերբիայում, որտեղ հաղթել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավաքելով՝ 80% ձայն։
Ալի Յերլիքայան սոցցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է վերջին օրերին Թուրքիայում հասունացող տրամադրություններին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |