Տարածաշրջան09:05, 27 Նոյեմբեր 2015
Չեչեն ծայրահեղականներ. «Մենք կազմ ու պատրաստ սպասում ենք Էրդողանի հրամաններին»
«Իչկերիայի Չեչենական Հանրապետության ճակատի»-ի զինյալները իրենց աջակցությունն են հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` վերջին օրերս ռուս-թուրքական հարաբերությունների սրացման հետ կապված:
Թուրքական «ahaber» լրատվամիջոցի հաղորդմամբ` նշյալ ճակատի անդամները, որոնք հայտնի են իրենց ծայրահեղականությամբ, «Չեչեն ժողովուրդը Թուրքիայի կողմից է» վերնագրով գրավոր հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես նշված է եղել, որ չեչեն մոջահեդները (հանուն իսլամի կռվողներ) կազմ ու պատրաստ սպասում են Ռեջեփ Թայիփ Էրդողանից հրամաններին:
Նրանք նաև քննադատել են Չեչնիայի նախագահ Ռազման Քադիրովին, ով հայտարարել է, որ Թուքրիան Սիրիայում ռուսական «СУ24» ինքնաթիռի խոցման համար զղջալու է: Նրանք նշել են, որ այդ հայտարարությունը Քադիրովն արել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինին էլ ավելի հաճոյանալու համար:
«Չեչեն ժողովուրդը միշտ մուսուլմանների կողքին պետք է լինի: Չեչեն ժողովուրդը չի մոռացել Թուրքիայի ցուցաբերած օգնությունը դժվար օրերին: Իսկ Ռամզան Քադիրովին Չեչնիայում և Թուրքիայում աջակցողները չեն ներկայացնում չեչենական ժողովրդին: Մենք Թուրքիայի և Բայըրբուջաք շրջանում պայքարող թուրքմենների կողմից ենք: Չեչեն մոջահեդները Թուրքիայի նախագահ և աշխարհի մահմեդական ժողովուրդների առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանից հրամանի ենք սպասում»,- ասված է գրավոր հայտարարությունում:
Հավելենք, որ 1990-ական թթ, երբ Թուրքիան ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ակտիվացրել էր իր նեոպանթուքիզմի քաղաքականությունը, թուրքական մի շարք ուժեր աջակցություն էին ցուցաբերում չեչեն գրոհայիններին, ռուս-չեչենական պատերազմում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Միջազգային մամուլի ուշադրության կենտորնում է հայտնվել Թուրքիայի նախագահի՝ «ՀԱՄԱՍ»-ին պաշտպանող հերթական հայտարարությունը։
ԱՇԿ-ի նախագահ. «Եթե սրան ասում են արդիականություն, մենք էլ ասում ենք՝ թող որ խորտակվի այդպիսի արդիականության ընկալումը»:
Լիոնում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի ցուցամատով անհասկանալի ժեստը քննադատության է արժանացրել իշխող ԱԶԿ-ական պատգամավորը:
Այս մասին հայտնում է իսրայելական «iShip Forwarding» բեռնափոխադրող ընկերությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |