Տարածաշրջան13:35, 25 Նոյեմբեր 2015
Ցուցարարները քարերով հարձակվել են Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա
Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ երեկ սկսված բողոքի ակցիան այսօր ևս շարունակվել է: Թուրքական «Sondakika.com» լրատվակայքի համաձայն՝ այսօր ռուս ցուցարարները քարեր են նետել թուրքական դեսպանատան շենքի ուղղությամբ, ինչի արդյունքում շինության երկրորդ հարկի որոշ պատուհաններ կոտրվել են:
Հիշեցնենք, որ Թուրքիայի օդային սահմանի խախտման պատրվակով թուրք զինվորականների կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը բողոքի ալիք է առաջացրել Ռուսաստանում: Երեկ Մոսկվայում գտնվող Թուրքիայի դեսպանատան դիմաց հավաքված շուրջ 400 ցուցարարները շենքի պատին փակցրել են տարբեր հակաթուրքական պաստառներ, հնչեցրել են հակաթուրքական լոզունգներ և պահանջել, որ Թուրքիայի դեսպանը հեռանա Ռուսաստանից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև անդրադարձել է Հունաստանի կողմից 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչներ գնելու վերաբրյալ հարցին։
Իսկ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում բացարձակ առաջատարն է՝ զբաղեցնելով 43-րդ տեղը։
Լոգիստիկ կենտրոնի շնորհիվ Թուրքիան դարձել է աշխարհում 3-րդ երկիրը, որը սկսել է օգտագործել պահեստների կառավարման բարձր տեխնոլոգիական համակարգը:
Մասնավորապես նշվում է, որ Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումը հակասում է միջազգային և մարդու իրավունքերին
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |